menu
person

Թե՛ աշխատավայրում և թե անձնական կյանքում շատ հաճախ ինքնագնահատման չափանիշներն են որոշում, թե ինչպիսին կլինի քո ընտրած ճանապարհը և հաջողության կհասնե՞ս արդյոք: Ստուգիր ինքդ քեզ և համոզվիր, թե օժտվա՞ծ ես արդյոք քո արժեքն իմանալու հրաշալի հատկությամբ:


Ընդհանրապես ընկերուհու կարիք ունե՞ք։ Ստուգեք։


Անկասկած, շփման մեջ իդեալականն այն մարդն է, որը գիտի իր ուժը, բայց չի ցուցադրում այն. Համեստ է, արժանապատվությամբ լի է, բայց դրանով հանդերձ բարեհամբույր է և քաղաքավարի: Կոլեկտիվում լավ մթնոլորտ է ստեղծում և ցանկացած հանգամանքներում լավ տրամադրություն է պահպանում, ընդունակ է չափավոր տարվել ինչ-որ բաներով, ունի սեփական տեսակետ և ամուր կերպով պաշտպանում է այն՝ ոչ ի վնաս շրջապատողների: Այդպիսի մարդկանց հետ հետ շփումն ուրախություն և հաճույք է պատճառում, իսկ կյանքը ներդաշնակ է թվում: Իսկ դուք ինչպիսի՞ն եք շփման մեջ: Փորձե՛ք թեստի օգնությամբ պատասխանել այդ հարցին.

ԹԵՍՏ. Նյարդային մարդ եք, թե ոչ

Ինչպե՞ս ենք մենք հաղթահարում ամենօրյա ջղագրգռվածությունը: Որքանո՞վ ենք տիրապետում մեզ կարևոր, ճգնաժամային պահերին: Այս հարցերին գոնե մոտավոր կպատասխանի այս թեստը: Պատասխանների տեսակները՝ «շատ», «առանձնապես ոչ», «ոչ մի դեպքում»:


Մշտապես տանջվում ես կասկածներից կամ, ընդհակառակը, աչքի ես ընկնում ինքնավստահությամբ: Պատասխանիր թեստի հարցերին և իմացիր ողջ ճշմարտությունը: Միայն ազնվորեն պատասխանիր, այլապես ոչինչ չի ստացվի:


Ընդամենը մի քանի րոպե, և պարզ կդառնա, թե ինչպիսի խառնվածք ունեք: Թեստը կարող եք լրացնել նաև ընկերական շրջապատում:

Անվերջ տարակուսանքներ, ոչ մի կերպ չես կարողանում կողմնորոշվել, թե ինչպիսի տղամարդ է քեզ հարկավոր... Այս թեստը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ ես ուզում և ինչ պետք է փնտրես:


Իհարկե լիովին ճշգրիտ բնութագիրդ թեստը չի կարող տալ այս հարցում, բայց որոշակի պատկերացում կկազմես:) (աղբյուր`esyes.am)

Եվ մեկ թեստ, որը կօգնի իմանալ ինչ-որ բան Ձեր մասին: Խորհուրդ է տրվում պատասխանել արագ, առանց երկար մտածելու: (Աղբյուրը` loveyou.am)

Հասկանու՞մ եք արդյոք հակառակ սեռին

Մի այսպիսի կատակ կա. Մի երիտասարդ նկարագրում է հարսնացուի իր իդեալը. «Ուսումնասիրությունների համաձայն՝ առավել երջանիկ ամուսնական զույգերը նրանք են, որոնցում զույգերը բնավորության հակառակ գծեր ու հատկանիշներ ունեն... այդ պատճառով էլ ես հարուստ ու գեղեցիկ աղջիկ եմ փնտրում»:
Հայտնի մի խոսք կա. «Հակադրությունները ձգում են միմյանց», բայց վարքաբանական ուղղության հոգեբանները  (բիհևիորիստները) որոշեցին ստուգել, թե այդ ասույթը որքանով է ճիշտ: Երկար ժամանակ գիտնականները սիրո հետազոտությամբ չէին զբաղվում: Սերը՝ սուբյեկտիվ ու անարտահայտելի, միայն վերջերս է գիտական հետազոտությունների առարկա դարձել:
Բրենդիսի և Հարավային Կարոլինայի համալսարաններում հետաքրքիր տվյալներ ստացվեցին: Գլխավոր բացահայտումն այն էր, որ տղամարդիկ և կանայք տարբեր ձևով են վերաբերվում սիրուն և սիրահարվածության վիճակին:
Գիտե՞ք արդյոք թե սիրահարված կնոջ վարքն ինչով է տարբերվում սիրահարված տղամարդու վարքից՝ փորձեք պարզել այս թեստի օգնությամբ:


Պատասխանեք հարցերին ընտրելով երկու տարբերակներից մեկը՝  «Ճիշտ է» կամ «սուտ է»:


Բավականաչափ ճանաչու՞մ եք Ձեզ

Փորձե'ք պարզել այս թեստի օգնությամբ:


Ներդաշնակ և հաջողվա՞ծ է արդյոք ձեր ամուսնությունը

Մեկի համար ամուսնությունն ինքնատիպ խաղ է կամ ձանձրույթը փարատելու միջոց, մեկ ուրիշի համար` կյանքի ամենակարևոր մասը: Իհարկե, ամուսինների պահվածքն ուսումնասիրելով կարելի է որոշակի գաղափար կազմել նրանց ընտանեկան կյանքի մասին, սակայն հիմնականում, ինչպես ասում են, «ընտանիքը մութ անտառ է» և դժվար է դատողություններ անել այդ մասին: Ինչպիսի՞ն է արդյոք քո ամուսնությունը, ներդաշնակ զու՞յգ եք արդյոք, թե՞ ձեր միությունը դատապարտված է կործանման: Հնարավորին չափ անկեղծորեն պատասխանիր մեր թեստի հարցերին, և քեզ համար շատ բան պարզ կդառնա:


ԹԵՍՏ.Ինչքանո՞վ եք տղամարդ և ինչքանով` կին

Ինչքանո՞վ եք տղամարդ և ինչքանով` կին

Ստորև շարադրված հարցերին պատասխանեք «ԱՅՈ», «ՈՉ» կամ «ՉԳԻՏԵՄ» տարբերակներով:


Ձեր վերաբերմունքը սեքսին. ԹԵՍՏ

Ձեր վերաբերմունքը սեքսին. ԹԵՍՏ

Եթե ցանկանում եք ճշգրիտ արդյունք ստանալ, ապա առավելագույնս անկեղծ պատասխանեք հարցերին.


Համարձա՞կ եք արդյոք

Ձեզ հավանաբար հետաքրքրում է՝ համարձա՞կ եք արդյոք, թե այդ հարցում բնավորությունն այնքան էլ չի բավարարում ձեզ: Անցեք այս թեստը՝ տրամադրելով 7 րոպե, և ինչ-որ բան կիմանաք ինքներդ ձեր մասին:


ԹԵՍՏ. Կհաղթե՞ք արդյոք սեռերի ճակատամարտում

ԹԵՍՏ. Կհաղթե՞ք արդյոք սեռերի ճակատամարտում

Ասում են՝ ժամանակ կորցնելու երկու ձև կա՝ մետրոյի վագոնում հայտարարություններ կարդալը և կամրջի վրայից ներքև թքելը: Հավանաբար, այս երկուսին կարելի է ավելացնել ևս մեկը՝ սեռերի միջև ճակատամարտը:
Այդ անհաշտ մրցակցությունն ավելի շուտ կարող է կրքերի շիկացման հանգեցնել, քան լույս սփռել իսկության վրա: Երկու սեռերի ուժեղ և թույլ կողմերն իդեալականորեն լրացնում են կյանքում և սքանչելի՝ սիրախաղում:
Եթե հնարավոր լիներ իմանալ ձեր կարծիքը հակառակ սեռի մասին, ապա որոշ տարօրինակ փաստեր կպարզվեին: Թեստի հարցերին պատասխանելով՝ կարող եք պարզել, թե հակառակ սեռի մասին ձեր պատկերացումները որքանով են համապատասխանում իրականությանը:


Ձեր վերաբերմունքը սիրուն

Ձեր վերաբերմունքը սիրուն

Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ, թե ինչպես եք վերաբերվում սիրուն, կամ էլ ձեր հայացքները համեմատել մտերիմ մարդու հայացքների հետ, ապա կարդացեք բերվող պնդումները և ասե՛ք, թե համաձայն եք արդյոք դրանց հետ:


Ինչպիսի՞ն եք նվեր ընտրելիս

Ինչպիսի՞ն եք նվեր ընտրելիս

Հազիվ թե գտնվի մեկը, որ չսիրի նվերներ ստանալ։ Սակայն ոչ պակաս հաճելի է նվերներով ուրախացնել ընկերներին և մտերիմներին։ Եվ նվերի արժեքը ամենևին էլ չի որոշում նրա գինը։ Ինչպես ասում են. «Ինձ համար թանկ չէ քո նվերը, այլ թանկ է քո սերը»։

Նվերն ավելի հեշտ է ընտրել, եթե գիտեք տվյալ մարդու ճաշակը, ում համար այն նախատեսում եք։ Սակայն նվերը բացահայտում է նաև մեր սեփական ճաշակը։ Եվ, ինչպես հոգեբաններն են ասում, ոչ միայն ճաշակը, այլև՝ բնավորության առանձնահատկությունները։

Ցանկանո՞ւմ եք ստուգել նրանց իրավացիությունը և միաժամանակ ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ։ Ուրեմն պատասխանեք այս թեստի հարցերին, հաշվեք միավորները և եզրակացությունները համեմատեք ինքներդ ձեր մասին ունեցած պատկերացման հետ։


Մեզ հետ որոշեք ձեր հոգեբանական տարիքը

Բոլորիս հայտնի է այս արտահայտությունը. «Մենք այնքան տարեկան ենք, որքան զգում ենք»: Բայց ինչպե՞ս իմանանք՝ որքան է մեր հոգեբանական տարիքը, «քանի տարեկան է» մեր հոգին:
Ձեր ուշադրությանը ներկայացվող ոչ բարդ թեստը կօգնի պատասխանել այդ հարցին:
Աշխատե՛ք բոլոր հարցերին պատասխանել արագ, առանց մտորելու:
Հոգեբանների կարծիքով՝ հենց այդ ձևով դու կարող եք ամենաճիշտ արդյունքներն ստանալ:


Սիրու՞մ եք ձեզ

Տարածված կարծիք է, թե սեփական անձը սիրելը եսասիրություն է, իսկ դա բացասական հատկանիշ է: Սակայն, հոգեբանները պնդում են, որ իր անձը սիրելը ամենևին էլ վատ բան չէ, նույնիսկ հակառակը` այն նպաստում է հաջողությանն ու շրջապատի հետ լավ հարաբերություններ հաստատելուն:


Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ

Դիկտատո՞ր, թե՞ դեմոկրատ

Այս թեստն ամենևին էլ քաղաքական գործիչների համար չէ, ինչպես կարելի է ենթադրել վերնագրից, այլ նրանց համար, ովքեր ցանկանում են որոշել մարդկանց հետ իրենց շփման ոճը:


Պատասխաններից ընտրեք Ձեզ առավել բնորոշը և որոշակիորեն ճշգրիտ արդյունք կլինի:


Այս թեստը կպարզի՝ որքանով եք խորաթափանց և ուշադիր:


Պարզեք` կոնֆլիկտային անձ եք, թե ոչ:


< Яндекс.Метрика *