menu
person

Անծանոթ. «Անթույլատրելին» քո անունն է, կի՛ն

 


 

   

 
 
Քո սպասումն այսօր
Ինձ կապում էր խոլ նախնիներիս հետ`
Հեթանոս ու բորբ…
Թաքուն հեքիաթը,
Որ ծնվում էր տաք մեր հայացքներից,
Կրքոտ էր, քան բյուր երազներ վայրի:
Ձայնիդ քաղցրահամ մարգարիտները
Անսանձ օվկիանի շունչ էին բերում,
Որին անձնատուր`
Ցանկանում էի
Վերանա՛լ, սուզվե՛լ, քո խորքում մարե՜լ…

Իմը չես, օ՜, Տե՛ր,
Բայց իմն ես կարծես:
Քոնը չեմ, սակայն
Ինձ նվաճել ես:
Ես ծնունդն եմ քո
Խենթ սպասումի.
Ապրեցրու այնպես,
Ինչպես կհուշվի…

Ժամանակ-հրեշն ինձ վախեցնում է,
Բայց շտապում եմ, Տե՛ր,
Օ՜, շտապում եմ, Տե՛ր,
Այն օրը, դեպի անխուսափ օրը,
Որ մեզ ընտրել է գլխավոր հերոս,
Որ կանչում է վառ` որպես մի փարոս:

Վախենում եմ կյանք-անսպասելիից,
Բայց  «Անթույլատրելին» քո անունն է, կի'ն…
Ուղեղս վաղուց
Ձանձրացնում է իր
Քարոզներով հին,
Երբ դիմացն ես իմ…

Ոզում եմ Ոչինչ, բայց Ամենի հետ,
Քեզ հետ, իմ Արփի, ՙփակ կյանքիս արև՚,
Լավ գիտեմ` դու էլ
Երբեմնի ուղեղ-խորհրդատուին
Թունդ արբեցրել ես,
Դու՛ էլ արբել ես…

Նա անզոր հանձնված`
Զգում է օրը,
Զգու՛մ է օրը,
Որ գալիս է, Սե՜ր,
Զգում է, բայց ոչինչ,
Չի կարող անել:

Այն մոտենում է, լսու՞մ ես, խե՛նթս,
Այն մոտենում է, լսու՞մ ես, հրեշտա՛կ,
Այն մոտենում է, թեկուզ հենց վա՛ղը,
Այն մոտենում է, Բացվի՛ր իմ առաջ:  
Հ.Բ.                      



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol24/d4426958962l-1-.jpg
Կատեգորիա: Ero-պատմություններ | Ավելացրեց: Kiss.am (25.04.14) W
Դիտումներ: 1299 | Տեգեր: Երկուսով ընթերցարան, Սիրո պատմություններ, պոեզիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика