menu
person

Վստահու՞մ եք ինտուիցիային

 


 

   

Պատասխանելով հարցերին կարող եք իմանալ, թե որքանով է զարգացած ձեր ինտուիցիան և արժե՞ վստահել Ձեր ներքին ձայնին:
 
1.Ձեր բախտը բերու՞մ է ազարտային խաղերում:
2.Ընդունա՞կ եք առաջին անգամ օտարի տանը հայտնվելով՝ հասկանալ այնտեղ տիրող մթնոլորտը:
3. Վստահու՞մ եք առաջին տպավորությանը:
4. Հաճա՞խ եք գուշակում, թե ո՞վ է Ձեզ զանգողը՝ մինչ խոսափողը վերցնելը:
5. Հավատու՞մ եք նախախնամությանը, ճակատագրին:
6. Միշտ կատարվու՞մ են Ձեր նվիրական երազանքները:
7. Կարողանու՞մ եք ավարտել զրուցակցի կիսատ թողած միտքը:
8. Պատահու՞մ է, որ մեկի մասին մտածեք, ու անմիջապես հանդիպեք նրան փողոցում:
9. Ունենու՞մ եք կատարվածն արդեն վերապրած լինելու զգացողություն:
10. Տեսնու՞մ եք մարգարեական երազներ:
11. Պատահե՞լ է, որ արթնանաք այն զգացողությամբ, թե Ձեր հարազատներից մեկնումեկը վտանգի մեջ է, ու դա հաստատվել է:
12. Ձեռք եք բերու՞մ որևէ իր միայն նրա համար, որ Ձեզ թվացել է, թե այն ուղղակի Ձեզ համար է նախատեսված:
13. Հավատու՞մ եք սիրուն առաջին հայացքից:
14. Որոշումներ կայացնելիս սովորաբար լսու՞մ եք Ձեր ներքին ձայնին:
15. Վստահում եք ինտուիցիայի՞ն, թե՞ տրամաբանությանը:

 

 


Յուրաքանչյուր դրական պատասխանի համար գումարեք 1 միավոր և հաշվեք արդյունքը:

10-15 միավոր
Դուք ունեք զարմանալիորեն զարգացած ինտուիցիա: Կարող եք համարձակորեն վստահել Ձեր ներքին ձայնին, այն Ձեզ երբեք հուսախաբ չի անի:

5-9 միավոր
Դուք ունեք որոշակի մարգարեական ընդունակություններ, բայց կյանքի կարևոր հարցերում չարժե վստահել ինտուիցիային: Դուք ռիսկի կդիմեք ընդունել սեփական վախերը որպես ներքին ձայնի հուշում: Սովորեք ազատել գիտակցությունը վայրկենական մտքերից, և այդ դեպքում ենթագիտակցությունը §կտա¦ Ձեզ ճշմարիտ տեղեկատվություն:

5 միավորից քիչ
Ձեր կյանքում որպես առաջին ջութակ հանդիսանում է ո՛չ թե ինտուիցիան, այլ տրամաբանությունը: Կարևոր որոշումներ Դուք պետք է կայացնեք լավ կշռադատելով խնդիրը: Մտքի առաջին իսկ պոռթկումին ենթարկվելը  Ձեզ հակացուցված է:

 

1111



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/NKAR/4-1-.jpeg
Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: Kiss.am (18.09.12) W
Դիտումներ: 4627 | Տեգեր: ինտուիցիա, 6-րդ զգայարան, հոգեբանական թեստ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика