menu
person

ԹԵՍՏ. Հմայի՞չ մարդ ես արդյոք...

 


 

   www.erkusov.com

1.Ձեզ ավելի շատ հետաքրքրում է.

ա. նորաձևությունը -2

բ. նոր տեխնոլոգիաները և ինտերնետը -6

գ. մեկ շաբաթ առաջ կատարված իրադարձությունները -0

 

2.Ընկերները առավել հաճախ Ձեզ դիմում են այս հարցով.

ա. Կինոթատրոններում այսօր ի՞նչ ֆիլմ է ցուցադրվում -8

բ. Գաթայի խմորի մեջ քանի՞ հավկիթ են գցում -0

գ. դոլարի փոխարժեքը այսօր որքա՞ն է -5

 

3. Ամենանոր և հավաստի տեղեկությունները դուք ստանում եք.

ա. հեռուստատեսության լրատվական թողարկումներից -3

բ. ինտերնետից -8

գ. հարևանների հետ զրույցից -0

 

 

4. Դուք սիրում եք շրջել քաղաքում, որպեսզի.

 

ա. մի գավաթ սուրճ կամ գարեջուր խմեք որևէ սրճարանում -5

բ. տեսնեք, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվում քաղաքի գլխավոր կինոթատրոններում-2

գ. ճշտեք դոլարի կուրսը -8

 

5.Սովորաբար դուք սեր եք խոստովանում.

ա. հաղորդագրություն ուղարկելով sms-ով կամ e-mail-ով -10

բ. գրելով բանաստեղծություն-խոստովանություն -6

գ. երկտող փոխանցելով ծանոթների միջոցով -0  

 

6. Հանգստանալու  մեկնելիս դուք Ձեզ հետ վերցնում եք.

ա. պատկերազարդ նոր ամսագրեր -0

բ. բջջային հեռախոս -8

գ. գիրք կամ ռադիոընդունիչ -4

 

7. Չեք կարողանա քնել, եթե.

ա. բաց թողած լինեք հաղորդվող վաղվա եղանակի տեսությունը -6

բ. կորցրած լինեք կարևոր փաստաթղթերը -0

գ. հաջորդ օրը հրավիրված լինեք երկար սպասված ընդունելության(հանդիպման)-5

 


Մինչև 19 միավոր

Որքան էլ ցավալի է, սակայն չիմանալով նույնիսկ Ձեր տարիքը կարելի է ասել, որ թոշակի գնալու ժամանակն է: Եթե փողոցում ծանոթանաք հմայիչ օրիորդի կամ երիտասարդի հետ, ապա վստահորեն մեկ-երկու րոպե հետո նրանք հեռու կփախչեն Ձեզանից: Փոխեք Ձեր կենսակերպը, փորձեք բացի եփել-թափելուց ու ուտելուց` հետաքրքիր որևէ այլ զբաղմունք գտնել: Երեկոները կինո գնացեք, ծանոթացեք ինտերնետային կապին:


19-31 միավոր

Ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Միանգամից զգացվում է, որ ժամանակի հետ համընթաց քայլող մարդ եք: Ձեր կողակիցը երբեմն նույնիսկ չի հավատում, որ այդքան հետաքրքիր մեկի հետ է ամուսնացած: Խմիչքների գիտակ եք, բայց որտեղ և երբ է պետք դրանք օգտագործել՝ այնքան էլ լավ չգիտեք, պակասում է տեղեկատվությունը: Ավելի վստահ եղեք: Փոքր ինչ եռանդ, երևակայություն, և դուք հեղինակավոր մարդու համբավ ձեռք կբերեք, ում կարծիքը անվերապահորեն հաշվի են առնում:


32 և ավելի միավոր

Շնորհավորում ենք, չափազանց հմայիչ մարդ եք: Դուք ամեն ինչ մյուսներից ավելի շուտ եք իմանում, հեշտորեն կարող եք զրուցել ցանկացած թեմայով և հենց դրանով էլ գրավում եք շրջապատողներին: Ինքնավստահ եք, կարող եք լուրջ հակահարված տալ ցանկացած հակառակորդի: Միակ խորհուրդը. զսպեք ժամանակակից տեխնիկայով չափից դուրս հրապուրվածությունը, թե չէ մի օր երազում էլ կսկսեք դրանք տեսնել:

1111



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/NKAR/ac1d5a9bffe6-1-.jpg
Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: Kiss.am (09.11.11) | Հեղինակ: www.erkusov.com W
Դիտումներ: 6876 | Տեգեր: հոգեբանական թեստ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика