menu
person

ԹԵՍՏ. Որքանո՞վ եք դուք ամաչկոտ

 


 

   Հր.Ամիրյան. «Ո՞վ եմ, ինչպիսի՞ն եմ»

Ասում են՝ ամեն մարդ պետք է մի փոքր ամաչկոտ լինի: Ամաչկոտու­թյան նորմալ մակարդակը մարդուն ավելի ընդունելի է դարձնում շփ­ման մեջ, նրան հմայք է հաղորդում, որը չունեն «առանց բարդույթների մարդիկ»: Դե, իսկ դուք որքանով եք ամաչկոտ:

Հարցերին պատասխանեք «այո» կամ «ոչ»:

Ա խումբ

1. Եթե երեկույթի Ժամանակ իմ զգեստը շատ խիստ տարբերվի մնացածնե­րի հագուստից, ես ինձ անհարմար կզգամ:
այո                ոչ


 2.  Ինձ համար տհաճ կլինի, եթե ինչ-որ մեկը ցանկանա կարդալ իմ օրա­գիրը կամ անձնական նամակագրությունը:

այո                ոչ


  3.  Ինձ համար դժվար է որոշել ընթրիքի հրավիրել ինչ-որ մեկին, քանի որ ես վախենում եմ մերժում լսելուց:

այո                ոչ


   4.  Եթե ինձ հրավիրեն մասնակցելու անծանոթ խաղի, ապա ես ավելի շուտ կհրաժարվեմ, քան կմասնակցեմ խաղին:

այո                ոչ


 5.  ժողովից ուշանալով' ես կհրաժարվեմ ներս մտնել, որովհետև բոլոր ներկաների հայացքները կուղղվեն ինձ:

այո                ոչ


   6.  Լսարանի առջև ելույթ ունենալիս ես չեմ կարողանում աչքս կտրել ելույ­թի նախապես պատրաստած տեքստից, նույնիսկ եթե հրաշալի ծանոթ եմ զեկուցման թեմային:

այո                ոչ


   7.  Մարմնամարզական սրահում կամ պարերի ժամանակ ես սովորաբար համեստորեն կանգնում եմ պատի տակ՝ ամաչելով սեփական անդյուրաշարժությունից:

այո                ոչ


  8.  Ես խուսափում եմ անեկդոտներ կամ ծիծաղելի պատմություններ պատ­մելուց: Նկատելով, որ ինձ ուշադիր լսում են՝ ես սովորաբար շփոթվում եմ և կորցնում եմ պատումի թելը:

այո                ոչ

Բ խումբ


 1.  Երբ ես ինչ-որ մեկի վրա բարկացած եմ լինում, ես միշտ դա հասկանալ եմ տալիս նրան:

այո                ոչ


 2. Հասարակական վայրերում նոր, մոդայիկ զգեստով հայտնվելն ինձ հաճույք է պատճառում:

այո                ոչ


 3.  Ես տհաճությամբ եմ մասնակցում մրցումների՝ անկախ իմ պատրաստվածության մակարդակից:

այո                ոչ


 4.  Եթե դասախոսությունից հետո ինչ-որ բան, այնուամենայնիվ, անհաս­կանալի է մնացել, ես դասախոսին կխնդրեմ ևս մեկ անգամ բացատրել դա:

այո                ոչ


 5.  Լողափին կամ լողավազանում ես բացարձակապես չեմ քաշվի լողազ­գեստ կրելուց:

այո                ոչ


 6.  Երբ պարի դասին կամ մարզական ակումբում մարզիչը զուգընկեր փնտրի վարժությունը ցուցադրելու համար, ես միշտ հույս եմ ունենում, որ նա ուշադրությունն ինձ վրա կդարձնի:

այո                ոչ


 7.  Ես հաճույքով եմ լսում ուրիշների կարծիք/գնահատականներն իմ աշ­խատանքի մասին:

այո                ոչ


 8.  Կատակի առարկա դառնալով՝ ես միշտ բոլորի հետ միասի կծիծաղեմ և բացարձակապես չեմ նեղանա:

այո                ոչ

Արդյունքները

Հաշվեք դրական պատասխանների քանակը Ա խմբում և բա­ցասական պատասխանների քանակը Բ խմբում: Ստացված թվե­րը գումարեք: Այ հենց դա էլ ձեր ամաչկոտության աստիճանի ցուցանիշը կլինի:

14-16 միավոր
Դուք սոսկալի ամաչկոտ եր: Դուք չափազաեց շատ եք ուշադրություն դարձնում այն բանին, թե ուրիշներն ինչ են մտածում ձեր արտաքինի, կազմվածքի, ինտե­լեկտի կամ մարդկանց հետ շփվելու կարողության մասին: ժամանակն է դառ­նալու ավելի անկախ և սովորելու պնդել սեփական տեսակետը:

10-13 միավոր
Շրջապատողների կարծիքը ձեզ համար կարևոր է, և երբեմն այդպիսի կախվա­ծությունը կարող է անախորժությունների պատճառ դառնալ: Հարկավոր է սովո­րել իրեն ավելի անկաշկանդ զգալ, և այդ ժամանակ դուք կազատվեք հասարա­կության կողմից չընդունված լինելու վախից:

7-9 միավոր
Ամաչկոտությունը ձեր բնավորության գծերից մեկն է, բայց դուք հաջողությամբ պայքարում եք նրա հետ: Նայեք հարցերի ցանկը, որպեսզի պարզեք ձեր առա­վել խոցելի կետը, ինտելեկտ («այո» պատասխան՝ 2 ե 6 հարցերին, «ոչ» պա­տասխան՝ 12 և 15 հարցերին), արտաքին («այո» պատասխան՝ 1 ե 5 հարցե­րին, «ոչ» պատասխան՝ 10 և 13 հարցերին), սոցիալական դրություն («այո» պատասխան՝ 3 և 8 հարցերին, «ոչ» պատասխան՝ 9 և 16 հարցերին) կամ սպորտային վիճակ («այո» պատասխան՝ 4 և 7 հարցերին, «ոչ» պատասխան՝ 11 և 14 հարցերին):

3-6 միավոր
Կյանքում դուք ընթանում եք սեփական ճանապարհով՝ ըեդսմին հաշվի նստելով շրջապատողների կարծիքի հետ: Օպտիմալ հավասարակշռություն է:

0-2 միավոր
Ձեր մասին ուրիշների կարծիքը բացարձակապես չի հետաքրքրում ձեզ: Դուք լողում եք սեփական կուրսով, բայց շրջապատողների նկատմամբ ձեզ շատ սա­ռը և անտարբեր եք պահում: Մարդկանց նկատմամբ մի փոքր ուշադրությունը ձեր կյանքն ավելի թեթև ու հետաքրքիր կդարձնի:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/amachkotutyun11.jpg
Կատեգորիա: Հոգեբանական թեստեր | Ավելացրեց: Kiss.am (21.07.14) | Հեղինակ: Հր.Ամիրյան. «Ո՞վ եմ, ինչպիսի՞ն եմ» W
Դիտումներ: 1207 | Տեգեր: Հոգեբանական, Հոգեբանական թեստեր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика