menu
person

Ներդաշնակությունը գալիս է ներսից. Մի՛ որոնեք դրսում այն, ինչ կարող է լինել միայն ձեր սրտում... Մտքեր Բուդդայից

 


 

   

Բուդդա թարգմանաբար նշանակում է «արթնացած» կամ «լուսավորիչ»: Նրա ուսմունքում չկա ոչինչ, որը հակասեր ցանկացած ուղղության, կրոնական կամ փիլիսոփայական ներքին ներդաշնակությանը: Այդ դասերը համապիտանի են ու հավերժական, իսկ դրանց ծանոթանալը հետաքրքիր է մտքի ու օգտակար՝ հոգու համար:

Բուդդայի 8 դասերը

1. Փոքրից սկսելը նորմալ է: Կուժն աստիճանաբար է լցվում՝ կաթիլ առ կաթիլ: Ցանկացած վարպետ ինչ-որ ժամանակ եղել է սիրողական մակարդակի: Եթե դուք հետևողական եք ու համբերատար, ապա հաջողության կհասնեք:


2. Մտքերը նյութական են, գիտակցությունը ամեն ինչ է: Դուք դառնում եք այն, ինչի մասին մտածում եք: Եթե մարդը խոսում կամ գործում է վատ մտքերով, ապա նրան հետապնդում է ցավը: Իսկ եթե մարդը խոսում կամ գործում է մաքուր մտադրություններով, նրան հետևում է երջանկությունը, որը, ինչպես ստվեր, չի թողնի նրան:

3. Ներել: Զսպել զայրույթը ձեր մեջ նույնն է, թե բռնել տաք ածուխը ինչ-որ մեկի վրա նետելու վրա, սակայն կայրվեք հենց դուք:

4. Ձեր արարքները ունեն նշանակություն: Որպեսզի զարգանաք, պետք է գործեք, որպեսզի արագ զարգանաք, հարկավոր է գործել ամեն օր:

5. Փորձեք հասկանալ: Մենք դադարել ենք պայքարել ճշմարտության համար, մենք սկսել ենք պայքարել միայն մեզ համար: Նախ՝ փորձեք հասկանալ և միայն հետո ձգտեք, որ հասկանան ձեզ: Դուք պետք է ներդնեք ձեր ուժերը, որպեսզի հասկանաք մյուս մարդու տեսանկյունը:

6. Հաղթեք ձեզ: Ավելի լավ է հաղթել քեզ, քան հաղթել հազարավոր մարտեր: Այդ ժամանակ հաղթանակը կլինի քոնը: Եվ այն քեզնից ոչ ոք չի կարող խլել՝ ո՛չ հրեշտակները, ո՛չ սատանաները, ո՛չ դրախտը և ո՛չ դժոխքը:

7. Ապրեք ներդաշնակության մեջ: Ներդաշնակությունը գալիս է ներսից: Մի՛ որոնեք դրսում այն, ինչ կարող է լինել միայն ձեր սրտում:

8. Շնորհակալ եղեք: Միշտ կգտնվի մեկը, ում արժե շնորհակալություն հայտնել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: Kiss.am (16.08.17)
Դիտումներ: 505 | Տեգեր: ԻՆՉ, Այն, լինել, ներսից., ԳԱԼԻՍ, մի՛, Ներդաշնակությունը, կարող, դրսում, որոնեք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *