RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Իմաստություն (ընթերցարան)

«Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ».... ՄԱՐԿԵՍԻ մտքերի ընտրանի

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   Մարկես



«Ինչու, գրողը տանի, ոչինչ չփոխվեց այս աշխարհում իմ մահից հետո: Ինչպե՞ս կարող է պատահել, որ արևը դարձյալ ծագում ու մայր է մտնում և նույնիսկ չի սայթաքում: Ինչու՞ կիրակին մնացել է կիրակի, իսկ շոգը նույն այն անտանելի շոգն է, ինչպես իմ կենդանության օրորք էր:

Մեռնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարծում եք: Մարդը մեռնում է ոչ այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարող է: Ոչինչ այնպես չի բնորոշում մարդուն, քան այն, թե ինչպես է նա մեռնում: Մարդիկ, որոնց սիրում են, հարկ է, որ մահանան իրենց բոլոր իրերի հետ միասին: Յուրաքանչյուր իր կենդանի է: Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին:

Թույլ մի տվեք ձեզ մեռնել, քանի դեռ չեք ճաշակել այս զգացումը` քնել նրա հետ, ում սիրում ես»,-Գաբրիել Գարսիա Մարկես:
 

1. Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:


2. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:


3. Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:


4. Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:


5. Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել:


6. Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են: Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:


7. Սխալվելը մարդկային հատկանիշ է, իսկ հատկությունը` գցել իր սխալն ուրիշի վրա` առավել հատուկ է մարդուն:


8. Միշտ ասա այն ինչ զգում ես և արա այն ինչ մտածում ես:


9. Սերը չ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք:


10. Հանգիստ ծերության գաղտնիքը կայանում է նրանում, որ այն առկա է, երբ դու դաշինք ես կնքել միայնության հետ:


11. Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:


12. Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքն այլևս չունենք:


13. Դարձիր ավելի լավը և նախ ինքդ հասկացիր, թե ով ես դու, մինչև կհանդիպես մեկ ուրիշի և հույս կունենաս, որ նա քեզ կհասկանա:


14. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց` պարզապես լինելով փոքր-ինչ ավելի զգույշ:


15. Ինչ-որ մեկին կարոտելու ամենավատ տարբերակն է` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:


16. Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ տխուր եք, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին:


17. Ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար դու կարող ես լինել մի ամբողջ աշխարհ:


18. Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ:


19. Հնարավոր է` Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին, որպեսզի երբ դա վերջիվերջո տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք:


20. Մի լացիր, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:


21. Այդքան ջանք մի գործադրիր. ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:


22. Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև դրանք չհանեմ:


23. Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։


24. Գրականությունը մարդկանց ծաղրելու համար ստեղծված լավագույն զվարճանքն է։


25. Ժամանակն իր ընթացքում նույնպես խոչընդոտների է բախվում և վթարի ենթարկվում, այդ պատճառով էլ ժամանակի մի կտոր կարող է անջատվել ու հավերժ մնալ որևէ սենյակում։


26. Մի վախեցեք ինչ-որ մեկին կորցնելուց: Դուք չեք կորցնի նրան, ով պետք է ձեզ կյանքում:


27. Կորչում են նրանք, ովքեր ուղարկված են փորձության համար: Մնում են նրանք, ովքեր ուղարկված են ճակատագրի կողմից:


28. Հանգիստ եղիր, մեռնելն ավելի դժվար է, քան կարծում ես:


29. Մարդ մեռնում է ոչ թե այն ժամանակ, երբ պարտավոր է, այլ այն ժամանակ, երբ կարող է:


30. Հաշտության մեկ րոպեն ավելի թանկ է, քան համերաշխ ապրած մի ամբողջ կյանքը։


31. Լավագույն բարեկամը նա է, ով հենց հիմա մեռավ:


32. Սերն առավել խոր ու խաղաղ զգացմունք կարող է լինել, քան գաղտնի գիշերների անզուսպ, բայց վաղանցիկ հաճույքը:


33. Մարդը կապված չէ այն հողին, որտեղ հանգուցյալ չունի:


34. Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ մարդիկ, գրքերն ապրանքատար վագոնները բարձած, կսկսեն երթևեկել առաջին կարգի վագոններով:


35. Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:


36. Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել նրանց. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:


37. Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:


38. Մեզ վիճակված բախտը ազդում է նաև աշխարհի բոլոր մյուս սերերի վրա:


39. Մարդիկ, ում սիրում ենք, լավ կլիներ, որ մեռնեին իրենց բոլոր իրերի հետ միասին:


40. Ծերությունը անպարկեշտ վիճակ է, որը պետք է կանխել ժամանակին:


41. Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ:


42. Տարբեր լեզուներ պետք է իմանան վաճառողները. գնորդներին բոլորն էլ լավ են հասկանում, անկախ նրանից թե ովքեր են նրանք:


43. Ոչինչ այնքան լավ չի բնութագրում մարդուն, քան այն, թե ոնց է նա մեռնում:


44. Ոչ ես հարուստ չեմ,- ասաց նա,- ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չէ:


45. Ես այլևս երբեք չեմ սիրի: Դա նույնն է, թե միաժամանակ երկու հոգի ունենաս:


46. Ես չգիտեմ որևէ մեկի, ով այս կամ այն չափով իրեն միայնակ չի զգում:







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: erkusov.com (04.02.17) | Հեղինակ: Մարկես
Դիտումներ: 1784 | Տեգեր: Են, գագաթին, Ուզում, «Բոլոր, իրական, չգիտակցելով, մարդիկ, լեռան, որ, ապրել | - Վարկանիշ -: 0.0/0