menu
person

Իմաստուն բուդդայական մտքեր (մաս 7-րդ)

 


 

   Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը»

Սուրբ գրվածքներ կարդալը կարող է ընդամենը հետաքրքրություն բորբոքել տվյալ հարցի նկատմամբ և մտորումների թեմա ստեղծել: Հնարավոր է նույնիսկ՝ մի փոքր աչքերը բացվեն: Բայց լիովին աչքերը բացելուն օգնում է միայն մեդիտացիայի փորձի միջոցով լուսավորվելը:

Իր զարգացման տվյալ փուլում մարդն ի զորու չէ հասկանալ «Աստվածայինը», բայց նա պետք է տրանսֆորմացնի իր գիտակցությունը ավելի բարձր մակարդակի անցնելու համար, գերգիտակցության մակարդակի, որում տելիքներն իրենք կբացվեն նրա առջև:

Մարզի՛ր Ոգին ու Մարմինը ամեն օր:

Կռվելը լավ չէ, միշտ ինչ-որ մեկը տառապում է:

Երբ մենք ձգտում ենք տեսնել ու միայն տեսնել, լսել ու միայն լսել, հոտոտել, համ զգալ, հպում զգալ ու միայն այդքանը. ճանաչել ու միայն ճանաչել, մենք դիտում ենք մեր ռեակցիաները, որոնք պայմանավորված են գնահատումներով ու կապվածությամբ:

Կարման այն արարքներն են, որոնք դու հիմա կատարում ես: Դրանք հետևանք կդառնան ապագայում:

Օգնիր մարդկանց բարի գործերում (անհատույց), եթե չես կարող օգնել ապա գոնե մի վնասիր:

Եթե դուք մի մեթոդից մյուսը նետվեք, մի ճանապարհից մյուսը վազեք, ապա ոչ մի տեղ չեք հասնի: Մի մեթոդ ընտրեք և ինչպես հարկն է, տիրապետեք դրան: Այդ դեպքում այն ձեզ կհասցնի այնտեղ, որտեղ ուզում եք:

Ամեն ինչ ժամանակավոր է, ամեն ինչ գալիս և անցնում է, հետևաբար ոչ մի բան գոյություն չունի, ամեն ինչ պատրանք կամ Մայա է:

Կյանքի ուրախությունները ճանաչում ես այն ժամանակ, երբ զգում ես դրանց բացակայությունը:

Արձանիկներն ու մնացած ատրիբուտիկան հարկավոր են ոչ թե կռապաշտության համար, այլ մթնոլորտ ստեղծելու:

Երբ փորձում ես օդը սեղմել բռունցքիդ մեջ, այն հեռանում է քեզանից: Երբ փորձում ես հիշել, մոռանում ես: Երբ փորձում ես տեսնել-հասկանալ, այն դուրս է պրծնում: Եթե ցանկանում ես տիրապետել ամեն ինչին, ապա բաց թող ամեն ինչը, մի՛ կառչիր, մի՛ պահիր:

Մտքերը ինֆորմացիայի հետ աշխատելու գործիք են, իսկ մտադրությունները թույն, բայց ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան:

Գոհացի՛ր նրանով, ինչ ունես: Լավագույնը մի՛ ցանկացիր:

Նորեկը գալիս է իմաստունի մոտ և հարցնում. «Ո՜վ մեծ իմաստուն, պատասխանի՛ր ինձ, Աստված կա՞ արդյոք»: Իմաստունը պատասխանում է. « Դու պատասխանին պատրաստ չես: Հիմա դու այն չես հասկանա: Ես կպատասխանեմ քեզ հարյուր տոկոս ճշտությամբ, բայց դու նույնպես պետք է երկու հարցի պատասխանես. 1. Ի՞նչ է Աստված: 2. Ինչո՞վ է տարբերվում «կա»-ն «չկա»-ից»:

«Նա, ով հաղթել է ինքն իրեն, շատ ավելի է հաղթող, քան նա, ով հազար անգամ հազար մարդու է հաղթել ճակատամարտում: Ավելի լավ է հաղթել ինքն իրեն, քան բոլոր մարդկանց: Նա ով ճակատամարդում հաղթել է ուրիշ մարդկանց, կարող է հաղթված լինել, բայց նա, ով հաղթել է իրեն և տիրապետում է իրեն, կմնա միշտ հաղթող»:
Դհամապադա



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/nerashxarh7.jpg
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: Kiss.am (08.09.14) | Հեղինակ: Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը» W
Դիտումներ: 1019 | Տեգեր: իմաստուն մտքեր, Ներաշխարհ, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика