menu
person

Իմաստուն բուդդայական մտքեր (մաս 6-րդ)

 


 

   Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը»

Մի՛ ձգտեք նրան, որ ամենահարուստ մարդը լինեք գերեզմանատանը: Դրա փոխարեն կատարելագործեք ձեր ոգին:

Ինչո՞ւմն է մարդկային կյանքի արժեքավորությունը: Ի՞նչ հնարավորությունների ենք մենք տիրապետում: Ամենից առաջ դա գիտակցությունն է, մարդու խելքը: Ի տարբերություն կենդանիների՝ մենք ընդունակ ենք հիմնախնդրի հանդիպելիս ոչ թե պարզապես տառապելով ապրել դա, այլ ընդունակ ենք հետազոտել տառապանքը, հասկանալ, թե որոնք են դրա պատճառները: Մենք կարող ենք ուղիներ փնտրել այդ տառապանքը վերացնելու համար և վերացնել դրա պատճառները: Հենց դրանում է մարդկային կյանքի արժեքավորությունը:

Կարիք չկա, որ մենք մեռնենք՝ ավելի հաջող վայրում ծնվելու համար, կարիք չկա ինչ-որ տեղ գնալ Բուդդային գտնելու համար, ամենը, որ հարկավոր է մեզ անել՝ աչքերը տրորել: (Լամա Օլե Նիդալ):

Մարդիկ հիմնականում նույնիսկ չգիտեն էլ, որ իրենք խելք ունեն: Եթե նույնիսկ գիտեն էլ, որ այն կա, ապա չգիտեն, թե դրա հետ ինչ անեն: Իսկ եթե նույնիսկ գիտեն էլ, թե ինչ անեն, ապա իրենց ծուլության պատճառով ժամանակ չեն գտնում դրա համար: (Լամա Օլե Նիդալ):

Վատ մարդը մարդկանց մեջ միայն վատն է տեսնում:

Երբ ինչ-որ մեկը զայրանում է քեզ վրա, ապա դա փորձություն է ի վերուստ ուղարկված: Երբ դու ես ինչ-որ մեկի վրա զայրանում, ապա դա մեղք է: Այսպիսի ըմբռնումը զարգացնում է մետտան (բարյացակամությունը) և նպաստում գիտակցման ընդլայնմանը:

ԱՅՍՏԵՂ և ԱՅԺՄ, սա հիմնական զենքն է մտքի վնասակար վիճակների դեմ, այնպես, ինչպես զայրույթը, ագահությունը, վախը, հպարտությունը, ծուլությունը, զզվանքը և այլն: Եթե դուք դիտեք այդ վիճակները, այլ ոչ թե քշվեք տարվեք դրանցով, դուք ավելի երջանիկ կդառնաք:

Իմաստունը նման է դատարկ փչակի, նա գիտելիքներ չի պահում:

Դատողություններն ու փոխաբերությունները կույրին քիչ բան են տալիս լույսը հասկանալու համար:

Փորձը մեր միակ ուսուցիչն է: Մարդը վիրաբույժ չի դառնա, եթե դուք պարզապես անատոմիայի մի քանի գիրք տաք նրան կարդալու: Գիրքն ընդամենը մեզ մղում է ձգտել ավելի կատարյալ գիտելիք ստանալու: Գրքեր կարդալու անչափ մեծ կիրքը միայն ատրոֆիայի է ենթարկում մարդու բանականությունը: Ինչպե՞ս կարող է մարդը համարձակվել Աստծուն անսահման անվանել և միաժամանակ փորձել Նրան խցկել գրքի կազմի մեջ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/nerashxarh6.jpg
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: Kiss.am (09.09.14) | Հեղինակ: Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը» W
Դիտումներ: 1295 | Տեգեր: իմաստուն մտքեր, Ներաշխարհ, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика