menu
person

Իմաստուն բուդդայական մտքեր (մաս 4-րդ)

 


 

   Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը»

Նա, ով իր քաջությունն իմանալով համեստություն է պահպանում, լեռնային առվակի պես դառնում է երկրում գլխավորը: (Լաո Ցզի):

Հաղթանակով իրեն փառաբանել նշանակում է ուրախանալ մարդկանց սպանությամբ: Ձախից շարվում են թևային հրամանատարները, աջում կանգնած է զորահրամանատարը: Ասում են, որ նրանց հարկավոր է դիմավորել թաղման ծեսով: Եթե շատ մարդկանց են սպանում, ապա այդ առթիվ հարկավոր է դառնորեն լաց լինել: Հաղթանակը հարկավոր է թաղման ծեսով դիմավորել: (Լաո Ցզի):

Նրա մոտ, ով իրենից ներկայացնում է Դաոյի մեծ կերպարը, գալիս է ողջ ժողովուրդը: Մարդիկ գալիս են, և նա նրանց վնաս չի հասցնում: Նա նրանց խաղաղություն է բերում, հանգստություն, երաժշտություն ու սնունդ: Նույնիսկ ճանապարհորդն է կանգ առնում նրա մոտ: Երբ Դաոն դուրս է գալիս բերանից, այն դառնում է անալի, անհամ: Այն անտեսանելի է, անլսելի: Գործողության մեջ այն անսպառելի է: (Լաո Ցզի):

Ով շատ է խնայողություն անում, նա շատ բան կկորցնի: Ով շատ է կուտակում, նա մեծ կորուստներ կունենա: (Լաո Ցզի):

Ստեղծել ու չյուրացնել, արարել ու չպարծենալ, լինել ավագ ու չհրամայել. ահա թե ինչն է կոչվում խորագույն դէ: (Լաո Ցզի):

Եթե ձեր գիտակցությունը մնում է թափանցիկ, լայն և ուժեղ, ապա դուք ցանկացած պահի կարող եք կենտրոնացման միջոցով գիտակցության ակտիվ վիճակ բերել այն, ինչ դուք անում էիք, մտածում էիք, տեսնում էիք, դիտում էիք դրան նախորդած ցանկացած ժամանակում: (Շրի Աուրաբինդո):

Առօրյա կյանքի ընթացքում հարկավոր է չքշվել մտադրություններով ու մտավոր տարբեր ռեակցիաներով: Դրա համար հարկավոր է մի տեսակ կողքից նայել մտքերին:

Ոչ մի ոգեշնչում իրականում գոյություն չունի: Այն, ինչը մենք ոգեշնչում ենք անվանում, գիտակցության մեջ արդեն կուտակված ուժերի դրսևորումն է: Միայն պատահմամբ է իսկությունը լույսի բռնկման պես բացվում մեր առջև: Հաջողության գաղտնիքը նախկին աշխատանքի մեջ է:

Եթե բուդդիզմի մասին խոսենք առավել խտացված ձևով, ապա դա «վարքագիծ է, հայացք/մտածելակերպ և մեդիտացիա»: Բուդդիզմի ամբողջ մեծ ուսմունքն այս երեք բառի մեջ է ամփոփված:

Ֆիզիկական առողջության վիճակը ուղղակիորեն հոգեկան հանգստության առկայության կամ բացակայության հետ է կապված: Այդ պատճառով էլ այնպիսի անառողջ զգացումներ, ինչպես զայրույթը, չարությունը, խանդը, կրքոտ կապվածությունը, մոլորությունը, սաստիկ վատացնում են մեր ֆիզիկական վիճակը: Ոչ ոք չի ասի, որ ինքն այսօր սարսափելի չարացած է ու այդ պատճառով սքանչելի է զգում իրեն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/nerashxarh4.jpg
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: Kiss.am (10.09.14) | Հեղինակ: Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը» W
Դիտումներ: 1454 | Տեգեր: իմաստուն մտքեր, Ներաշխարհ, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика