menu
person

Իմաստուն բուդդայական մտքեր (մաս 3-րդ)

 


 

   Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը»

Մարմնին հարկավոր է հոգ տանել մշտապես: Իրենց մարմինը բզկտողները հրեշների են նման: Ձեր գիտակցությունն ուրախ վիճակում պահեք, տխուր մտքեր այցելելիս անհապաղ հեռու քշեք դրանց:
Յոգը չպետք է չափից շատ ուտի, բայց նաև պետք չէ քաղցել, նա չպետք է չափից շատ քնի, բայց նաև հարկավոր է խուսափել անքնությունից: Միայն նա կարող է յոգ դառնալ, ով ամեն ինչում պահպանում է ոսկե միջինը: ճիշտ դիետան հիմնականում այն է, որ խուսափես չափից շատ համեմունքներ ուտելուց: Սնունդը պետք է լինի պարզ, այն հարկավոր է ընդունել օրվա մեջ մի քանի անգամ: Դուք երբեք չպետք Է ուժեղ քաղց զգաք: «Չի կարող յոգ դառնալ նա, ով չափից շատ Է ուտում: Նա, ով չափից շատ Է ծոմ պահում, նույնպես չի կարող յոգ դառնալ: Չի կարող յոգ լինել նա, ով չափից շատ Է քնում, ճիշտ նույն կերպ նաև նա, ով չափից շատ Է արթուն մնում»:
Չի կարող հաջողության հասնել նա, ով ոչինչ չի անում, ճիշտ նույն կերպ նաև նա, ով չափից ավելի լարված Է աշխատում:
Համապատասխան սնունդ, համապատասխան վարժություններ, չափավոր քուն, չափավոր արթնություն, սրանք բոլորը հաջողության բաղկացուցիչներն են: Մենք ինքներս պետք Է որոշենք, թե որքան սնունդ Է հարկավոր, և ինչպիսին պետք Է այն լինի: Ոչ ոք չի կարող մեր փոխարեն անել դա: Հարկավոր Է խուսափել գրգռող սննդից: Մենք չգիտենք, թե ինչպես փոխենք մեր սննդակարգը, երբ ճանապարհորդում ենք տարբեր վայրերով: Մենք մոռանում ենք, որ հենց սնունդն Է տալիս մեր բոլոր կենսական ուժերը: Կերակուրն Է կանխորոշում քանակն ու որակը այն Էներգիայի, որը մեզ անհրաժեշտ Է:

Իրերի ու երևույթների վերաբերյալ հայացքն ամեն ակնթարթ փոխվում Է: Հայացքը փոխվելուն պես թվում Է, թե ինքը՝ առարկան Էլ փոխվեց: Դեն նետեք հայացքներն ու դատողությունները, և այդժամ իրերի իսկական ճանաչումը կայցելի ձեզ:

Քննադատեք ոչ թե ուրիշներին, այլ ինքներդ ձեզ: Հարբած մարդ տեսնելիս մի՛ դատապարտեք նրան, հիշե՛ք՝ նա դուք եք, միայն թե այլ կերպարանքով: Նա, ում ներսում խավար չկա, ուրիշների մեջ Էլ խավար չի տեսնում: Շրջապատողների մեջ դուք տեսնում եք միայն այն, ինչը հենց ձեր մեջ կա: Այս ձևով դատելը ինքնակատարելագործման ամենահավաստի ճանապարհն Է:

Բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ գոյություն ունի՞ արդյոք անմահ հոգի, գոյություն ունի՞ արդյոք աստված, գոյություն ունի՞ արդյոք Բարձրագույն Գիտակցություն, որն իշխում Է այս Տիեզերքում, բանականության ոլորտից դուրս են: Բանականությունը երբեք չի կարող պատասխանել այս հարցերին: Այնուամենայնիվ, այդ բոլորը կարևոր Է մեզ համար: Առանց այս հարցերի պատասխանների մարդկային կյանքն աննպատակ կլիներ:

Մշկայծյամը չգիտի, թե որտեղից Է առաջանում այն հոտը, որը հենց իրենից Է գալիս: Բայց հանկարծ նա հայտնաբերում Է, որ հոտի աղբյուրն իրականում իր մեջ Է: ճիշտ նույն կերպ՝ աստվածներն ու սատանաները հենց մեր ներսում են:

Արտաքին բաները մենք տեսնում ենք մեր ներքին հոգեկան վիճակներին համապատասխան: Օրինակի համար վերցնենք պատուհանի մոտ աճող ծառը: Ահա անցնում է գողը: Ի՞նչ է նա տեսնում այդ ուրվագծում: Ոստիկանի: Երեխան տեսնում է հսկա ուրվական: Իր սիրելիին սպասող երիտասարդը, իհարկե, իր սիրեցյալին է տեսնում: Բայց ծառը ծառ է: Այն չի փոխվում: ճիշտ նույն կերպ երբեք չի փոխվում նաև ինքը՝ Աստված, բայց մեր հիմարության պատճառով մենք մտածում ենք, որ Նա մարդ է, կամ փոշի է, աղբ, ոչնչություն:

Բայց ահա գալիս է փիլիսոփան, որպեսզի ելք ցույց տա այդ վիճակից և մեզ բացատրի, թե մենք իրականում ինչ ենք ներկայացնում մեզանից: Դուք կարող եք մտովի քննել նրա ասածները և դա հասկանալ մտածողության մակարդակում, բայց մտքի ըմբռնման և գիտակցման փորձի միջև մեծ տարածություն է ընկած: Շենքի նախագծի և բուն շենքի միջև մեծ տարբերություն կա:

Գոյություն ունի կարմա: Կախյալ մարդիկ, ենթարկվելով ցանկություններին, զայրույթին, հպարտությանը, վախին, սովորություններին և այլն, կախված են կարմայից, և նրանք հակում ունեն ռեակցիա տալ այդ հրամաններին: Մարդիկ, որոնք ռեակցիա չեն տալիս այդ հրամաններին, ազատ են: Սովորությունը նախկինում տված ռեակցիայի տպավորության վրա է հիմնված: Երբ նախկինում տրված ռեակցիայի օբյեկտը նորից է հայտնվում, մենք ենթագիտակցորեն ռեակցիա ենք տալիս: Սովորությունն էլ հենց կարման է:

Իմացողը չի խոսում, խոսողը չի իմանում: (Լաո Ցզի):

Նա, ով գիտելիքներ ունենալով հանդերձ՝ իրեն այնպես է պահում, իբր չգիտի, բոլորից վեր է: Նա, ով գիտելիքներ չունենալով իրեն այնպես է պահում, իբր գիտի, հիվանդ է: (Լաո Ցզի):



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/nerashxarh3.jpg
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: Kiss.am (09.09.14) | Հեղինակ: Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը» W
Դիտումներ: 1347 | Տեգեր: իմաստուն մտքեր, Ներաշխարհ, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика