menu
person

Իմաստուն բուդդայական մտքեր (մաս 2-րդ)

 


 

   Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը»

Եթե դուք լարը շատ ուժեղ ձգեք, ապա այն կկտրվի, եթե շատ թույլ ձգեք, նրանից երաժշտություն դուրս չի գա:

Չկա փրկություն առանց ամենայն կենդանականի հանդեպ կարեկցանքի:

Չկա որևէ բան, որը դրսից կարող է հարկադրել ձեզ տառապել, ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք մեկնաբանում մեր փորձը: Այստեղից պարզ է դառնում մտքի ունեցած մեծ դերն այն բանում, թե մենք ինչ ենք զգում տառապա՞նք, թե՞ երջանկություն:

Մի կարծեք, թե Բուդդայի վիճակը ձեզանից դուրս է: Այն ներսում է, այնտեղ, ուր ոտքով չես հասնի: Դուք կհասնեք նրան մաքրելով ձեր գիտակցությունը:

Ձեր տառապանքների միակ աղբյուրը ձեր սեփական արարքներն են: Մշտապես հետևե՛ք, թե ինչ եք անում, ինչպես եք վարվում:

Ձեռքում բռնած երաշտահավն ավելի նախընտրելի է, քան սոխակն անտառում: Ուրախ եղեք նրանով, ինչ ունեք:

Ձեր բոլոր ուժերով ձգտեք օգնել ուրիշներին: Եթե չեք կարող ուրախություն պարգևել, ապա գոնե մի՛ վնասեք: Սա բուդդիստական ամենակարևոր խրատներից մեկն է:

Նույնիսկ ամենաուժգին ամպրոպի որոտը դատարկ հնչյուն է: ճիշտ այդպես հնչեղ փառքը մահվան ժամին դատարկ հնչյուն է դառնում: Մի՛ խաբեք ինքներդ ձեզ:

Սանձահարեք ձեզ և դուք ավելի կատարյալ կդառնաք, ճանաչեք ձեզ և դուք ազատագրման կհասնեք:

Ինքն իր մասին հոգալը բոլոր դժբախտությունների պատճառն է: Ուրիշների մասին հոգալը բոլոր-բոլոր բարիքների աղբյուրն է: Եթե ուզում եք իմաստուն լինել, ապա ուրիշների մասին ավելի շատ հոգ տարեք, քան ինքներդ ձեր:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/nerashxarh2.jpg
Կատեգորիա: Իմաստություն (ընթերցարան) | Ավելացրեց: Kiss.am (08.09.14) | Հեղինակ: Հր.Ամիրյան. «Ապրելու արվեստը» W
Դիտումներ: 2765 | Տեգեր: իմաստուն մտքեր, Ներաշխարհ, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика