menu
person

Հարց հոգեբանին. «Սթրեսից հետո սկսել եմ կակազել... »

 


 

   

Հարց.
Ես 25 տարեկան եմ, մի քանի տարի առաջ բաժանվել եմ ամուսնուցս: Վերջերս նյարդային հողի վրա սկսել եմ կակազել: Այդ առումով խնդիրներ եմ ունեցել 12 տարեկանում: Հետո մերսումների, հոգեբանական օգնության միջոցով ես ազատվեցի այդ խնդրից: Հիմա նորից այդ խնդիրը կանգնել է իմ առջև: Երբ ես կակազում եմ, ինձ ավելի անվստահ ու խեղճ եմ զգում, ինձ թվում է, որ ոչ մեկին պետք չեմ:

Պատասխան.
Դու կարող ես ինքդ քեզ օգնել: Հավանաբար դու ավելի շատ տառապում ես ոչ թե կակազելու խնդիր ունենալուց, այլ անվստահությունից: Դու շարունակ սպասում ես, որ քո կակազելու հետևանքով ևս մեկ նյարդային ցնցում կունենաս: Աշխատի'ր մոռանալ այդ մասին, կենտրոնացի'ր ուրիշ հարցերի վրա: Բացի այդ, դու կարող ես դիմել հոգեբանին, և նա քեզ կօգնի դուրս գալ սթրեսային իրավիճակից: Փորձի'ր շեղվել քեզ հուզող թեմաներից, հանդիպի'ր ընկերուհիներիդ, խնամի'ր դեմքդ ու մարմինդ: Այս ամենով հանդերձ` հիշի'ր, որ անհաջողությունը ժամանակավոր է:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol24/harchogebanin2.jpg
Կատեգորիա: Հարցեր հոգեբանին | Ավելացրեց: Kiss.am (16.04.14) W
Դիտումներ: 2944 | Տեգեր: Հարցեր հոգեբանին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика