RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Հոգեբանություն » Հոգեկան առողջություն

Խորիմաստ տեքստ. Ամեն առավոտ, երբ արթնանում ես, քեզ տալիս են 86 400 դոլար...

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   

- Պատկերացրու, որ ամեն առավոտ, երբ դու արթնանում ես, քեզ տալիս են 86 400 դոլար միայն մեկ պայմանով, որ դու դրանք ամբողջը ծախսես օրվա ընթացքում, իսկ չծախսված մնացորդը քեզնից հետ են վերցնում, և դու գնում ես քնելու. սա մի յուրատեսակ նվեր է, բայց խաղը կարող է ավարտվել ցանկացած պահի: Հետևաբար՝ հարց. ի՞նչ դու կանեիր այդ գումարների հետ:

-Կծախսեի սեփական հաճույքներիս վրա, նաև կգնեի շատ նվերներ մարդկանց, ում սիրում եմ: Կօգտագործեի այդ գումարի ամեն մի ցենտը, որպեսզի երջանկություն բերեի ինձ և իմ շրջապատողների կյանքերի մեջ, անգամ նրանց, ում չեմ ճանաչում, որովհետև այդքան մեծ թվով գումար դժվար թե հնարավոր լինի մեկ օրում ծախսել իմ ու մտերիմներիս վրա, բայց ի՞նչ դու նկատի ունես այդ հարցով:

-Նման հրաշագործ բանկ հասանելի է բոլորիս: Դա ժամանակն է: Այն առատության մի եղջյուր է, որից մշտապես վայրկյաններ են հոսում: Ամեն առավոտ արթնանալով՝ մենք ստանում ենք կանխիկ 86 400 վայրկյան՝ ապրելու մեր օրը, և երբ երեկոյան քնում ենք, այդ պաշարը զրոյանում է, իսկ ինչը օրվա ընթացքում չենք հասցնում օգտագործել՝ կորչում: Ամեն առավոտ այդ «հրաշքը» սկսվում է նորովի, մեզ կրկին տալիս են կանխիկով 86 400 վայրկյան:

Եվ մենք խաղում ենք կանոններով, որոնք շրջանցելն անհնար է. բանկը կարող է փակել հաշիվը ցանկացած պահի՝ առանց նախազգուշացման. կյանքը կարող է կանգ առնել ցանկացած վայրկյանի: Եվ ի՞նչ ենք մենք անում այդ ամեն օր մեզ տրվող 86 400 վայրկյանների հետ: Չէ՞ որ կյանքի մեկ վայրկյանը մեկ դոլարից էլ թանկ է…


Մարկ Լևի

Աղբյուրը:






Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: erkusov.com (02.05.17)
Դիտումներ: 991 | Տեգեր: Են, Ես, տալիս, տեքստ., խորիմաստ, Երբ, արթնանում, առավոտ, Ամեն, քեզ | - Վարկանիշ -: 0.0/0