menu
person

Քրիստինե (26տ.) Ինչպես նորից ինքնավստահ զգալ

 


 

   

 
 
 
«Ես գերազանց եմ սովորել դպրոցում, համալսարանում, բազմազան մրցանակների  եմ արժանացել, դրամաշնորհներ շահել, բարձրացել կարիերայի սանդուղքով: Վերջին 3 տարում աշխատում եմ միջազգային կազմակերպությունում: Իսկ աշնանը հետս նյարդային պոռթկում տեղի ունեցավ, ու դրանից հետո ինձ դադարեցին վստահել, ու կարծես հեղինակությունս հավասարվեց զրոյի: Ինչպես սկսել նորից»:
 

Պատասխան
 
 
Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մեծ կազմակերպությունների միջանցքներով շրջում են «նյարդային պոռթկման» եզրին գտնվող նախկին գերազանցիկներ, ովքեր հավատում էին, որ եթե ամեն ինչ ճիշտ անեն, ապա հիանալի կյանքն ապահովված է: Նման հավատը աջակցություն է գտնում նրանց կողմից, ումից կախված ենք, ուժ է տալիս մեզ…
Կորպորացիաները տարբեր են լինում, բայց դրանցից յուրաքանչյուրում կան ակնհայտ հակասություններ հռչակած հրապարակային սկզբունքների և իրականության միջև: Բազմաթիվ մարդկանց համար, հատկապես նրանց, ովքեր պատասխանատու են և նպատակասլաց, այդ հակասությունները ճակատագրական են դառնում: Նրանք չափազանց ուշ են հասկանում, որ իրենց անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է, իսկ օգնել ոչ ոք չի կարող:
Կարևոր է համադրել մեր սպասումները մեր իրական տեսածի հետ և հասկանալ, որ գոյատևումը կորպորատիվ համակարգում հատուկ փորձություն է , որից դուրս գալը կարող է մեծ կորուստների հետևանք դառնալ: Մեկը դառնում է ցինիկ ու դավադիր, մյուսը բացարձակապես "անջատում է” զգացմունքները, իսկ ոմանք էլ որոշում են, որ աշխատանքը մեծ,  դաժան ընկերություններում իրենց համար չէ  և  ընտրում են իրենց ուրույն ճանապարհը: 
Քրիստինե, աշխատելու անկարողությունը, անհամատեղելիությունը նման համակարգում անհաջողություն ու ձախողում չէ: Դա առերեսում է (թեկուզև ցավոտ) սեփական սահմանափակումների, բայցև իրական ցանկությունների ու շարժառիթների հետ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/c18f081f1ba4-1-.jpg
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Kiss.am (10.12.11) W
Դիտումներ: 6004 | Տեգեր: Հոգեբանական, Հարցեր հոգեբանին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *