menu
person

«Փորձե՛ք հաղթահարել միայնությունը և դուք կախյալ չեք լինի». Ինտերնետ-կախվածության մասին

 


 

   

Ինտերնետը ինֆորմացիայի հիանալի աղբյուր է սակայն պետք չէ դառնալ նրա գերին: Այլ հարկ է այն ծառայեցնել մեզ: Նոր տեխնոլոգիաները նախատեսված են կյանքի որակը բարելավելու համար, ստեղծվում են ընտրյալների համար, այնուհետև տարածվում հասարակության մեջ: Որոշ ժամանակ անց ի հայտ է գալիս դրա կողմնակի ազդեցությունը՝ տեխնոլոգիական հիվանդության տեսքով քաղաքակրթության հիվանդությունը:

Վերջին 10-15 տարիների ընթացքում գիտնականները ստեղծել են մի գիտություն՝ ադիկտոլոգիա, անգլերենից թարգմանաբար՝ ինչ-որ բանին տրվել, հակում ունենալ, տարվել: Այն հետազոտում է տարբեր մոլություններ՝ ալկոհոլիզմը, կախվածությունը ծխախոտից, տարվածությունը խաղերով, հեռուստամոլությունը, աշխատասիրությունը, շոփինգամոլությունը, սեփական առողջությամբ անսահման մտահոգվելը, տարվածությունը ինտերնետով: Հենց վերջինն էլ մեր քննարման թեման է:

Ախտորոշում ենք

Դժվար թե շատերի համար հայտնագործություն լինի, որ համաշխարհային սարդոստայնը որոշ մարդկանց համար դարձել է թմրանյութի պես մի բան, և որ ամենավատն է, իր ազդեցությունն է թողնում երեխաների վրա: Գիտնականների վկայությամբ՝ ո՛չ հոգեբանները, ո՛չ հոգեթերապևտները չգիտեն, թե ինչպես պայքարել այս հիվանդության դեմ: Դրա պատճառները մի քանիսն են.

Սոցիալական. Որոշ ծնողներ չեն խոչընդոտում, և որոշ երեխաներ ամբողջ օրը անցկացնում են համակարգչի առջև: Գտնում են՝ եթե երեխան տանն է, ապա նրան ոչ մի վտանգ չի սպառնում: Շատերը այդպես են վերաբերվում  նաև իրենց հասուն հարազատներին:

Հոգեբանական. Մարդու սովորությունն է հետևել վարքի այս կամ այն գծին: Համեմատենք երևույթները. Ռուսաստանում ստեղծված են ինտերնետ կայքեր, որոնք նախատեսված են երեխաների համար 2 տարեկանից սկսած, իսկ ահա ճապոնացիներին մտահոգում է մանուկների կախվածությունը բջջային հեռախոսից: Տանը և դպրոցում համակարգիչները հագեցած են այնպիսի ծրագրերով, որոնք զտում են կայքերը և վերհսկում օգտագործման ժամանակը: Իսկ բջջային կապը դեռևս անվերահսկելի է: Տեղացի գիտնականներն այժմ վերլուծում են այդ կախվածությունը: Սա շատ բարակ սահման է, որտեղ մարդը յուրացնելով նոր տեխնոլոգիան, ընդլայնում է իր աշխարհը և էմոցիոնալ կախվածություն ձեռք բերում այդ սարքավորումից:

Այս սահմանը ներկայացնելը սկզբում ուսուցչի և հոգեբանի խնդիրն է, իսկ այնուհետև հոգեբույժի և դեղագետի, բայց նախևառաջ մարդն ինքը պետք է կարողանա վերահսկել սեփական մոլուցքներն ու կախվածությունը:

Գիտնականներն արդեն սահմանել են մի քանի ախտանիշներ, որոնց միջոցով հնարավոր է պարզել կախվածությունը ինտերնետից.

 
  • Վիրտուալ աշխարհից կտրվել չցանկանալը:
  • Սեփական հիգիենայի անտեսումը:
  • Սննդից հրաժարվելը կամ սննդի սովորության խախտումը:
  • Քնի խանգարումը:
  • Ռեալ աշխարհի հետ շփվելուց խուսափումը:
  • Մոլագարի պես նոր ծրագրի փնտրտուքը ինտերնետն ավելի լավ յուրացնելու համար:
  • Նպատակամղվածությունը և պատրաստակամությունը ողջ դրամը ծախսելու համակարգչի կամ ինտերնետի վրա:
  • Հարազատներին խաբելու պատրաստակամությունը:
  • Փոփոխության ախտանիշը, որը արտահայտվում է դեպրեսիայով:
  • Կոնֆլիկտեր շրջապատի և սեփական անձի հետ:

Մեծ քաղաքների միայնություն:

Կախվածությունն ինտերնետից երեխաների մոտ աճում է մեծ մասամբ ծնողների պատճառով: Նրանցից շատերի համար երեխան փոքրիկ աստված է, որն այնքան թանկ է, որ վախենում են եթե «նրա հետ ինչ-որ բան պատահի», և փորձում են նրա բոլոր մանկական կամակորությունները ի կատար ածել: «Այլապես նա մեր բոլորի կյանքը կփչացնի»: Ծնողների 50 տոկոսից ավելին թողնում են, որ իրենց երեխաները ազատ օգտվեն ինտերնետից:

 

Վախը, ընդվզումը, միայնության զգացողությունը դառնում են վիրտուալ հրաշքների աշխարհ, որտեղ մոռանում են ընտանեկան, ուսումնական և աշխատանքային խնդիրների մասին: Մարում է վախը՝ կապված խորը անձնական ապրումների հետ:

Երևանում մարդիկ ավելի շատ են ցանցից օգտվում, քան մարզերում: Մեծ քաղաքներում միայնությունն առաջանում է հոգեբանական մեկուսացումից: Հետևե՛ք քաղաքի բնակիչներին. հայացքներրց խուսափելու համար տրանսպորտում ընթերցում են թերթեր, գրքեր, ձայներից խուսափելու համար  ունեն փլեյեր: Ինտերնետը մեկուսանալու լավագույն տարբերակն է, այն օգնում է խուսափել հարազատներից, չլուծել առկա խնդիրները:

Ինտերնետի այդ լրացնող ֆունկցիան է շատերին գրավում: Չէ՞ որ հրաշքները վիրտուալ աշխարհում հնարավոր են, որոնք կյանքում երբեք չեն լինի: Ներկայանում են այնպես, ինչպիսին չեն իրականում, սակայն չգիտես ինչու շատերը մոռանում են ինտերնետի ռեալ վտանգի մասին. կոնֆլիկտներ, դժբախտ պատահարներ, ավազակություն, տարածված պոռնոգրաֆիա: Պարզվել է, որ սա հորինված չէ. հարցման մասնակից դեռահասների 50 տոկոսը գեթ մեկ անգամ իրական կյանքում հանդիպել է ինտերնետ-անծանոթի հետ: Եվ՛ մեծերը, և՛ փոքրերը վկայել են, որ ինտերնետը տարածություն է շփման և զվարճանքի համար, որն ավելի շատ հնարավորություն է տալիս ինքնահաստատվելու: Իսկ շատերը խոստովանել են, որ ինտերնետում են անցկացնում օրվա 60 տոկոսը:

Փրկում ենք ինքներս մեզ

Մասնագետների տեսանկյունը այս հարցի շուրջ օգնում է մոլուցքը ղեկավարել: Հարկ է անձամբ կամ հոգեբանի օգնությամբ գտնել գլխավոր պատճառը:

1. Հարկ է իրական կյանքը լցնել տարբեր իրադարձություններով՝ հոբբի, շփում, ֆիզիկական ակտիվություն, ճամփորդություն...

2. Հարկ է զտման ծրագիր ունենալ, որը թույլ չի տա, որ անծանոթները և պոռնո կայքերը մուտք գործեն սեփական տարածություն:

3. Հարկ է ղեկավարել աշխատանքի ժամերը ինտերնետում:


Մասնագետները գտնում են, որ ադիկտոլոգները մեծ ապագա ունեն: Ինչպե՞ս պայքարել այս ամենի դեմ: «Փորձե՛ք հաղթահարել միայնությունը և դուք կախյալ չեք լինի». ասել է ֆրանսիացի փիլիսոփա Ալբերտ Քամյուն:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://kiss.am/xarynkar/vol23/internet2.jpg
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Kiss.am (29.07.14) W
Դիտումներ: 2411 | Տեգեր: ինտերնետ կախվածություն, հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика