menu
person

Ով կարող է, միջոց է գտնում, ով չի կարող` պատճառ. մոտիվացիայի դերը

 


 

   


Լինում է չէ՞ բոլորի մոտ էլ, որ նպատակները դրված են, բոլոր ուղիները դրանց հասնելու համար մանրամասն մշակված, բայց արդեն անցել է որոշ ժամանակ, և դուք այդպես էլ ոչինչ չեք ձեռնարկել, ամեն ինչ դեռ իր տեղում է, իսկ dուք չեք էլ պատրաստվում գործել: Ամեն օր ասում եք` վաղը. գալիս է վաղը` ասում եք էլի վաղը ու այսպես շարունակ: Ամեն օր մտածում եք` վերջ վաղվանից նոր կյանք եմ սկսելու կամ երկուշաբթի օրվանից կյանքս փոխելու եմ, բայց երկուշաբթիները գալիս գնում են, բայց այդպես էլ ոչինչ չեք ձեռնարկում` իհարկե, ձեր չգործելն ու չձեռնարկելը միշտ փորձելով օբյեկտիվորեն պատճառաբանել:
 

Ինչու՞…

Ամեն ինչ պարզ է, չկա մոտիվացիա, իսկ ավելի հստակ` ինքնամոտիվացում: Եթե խոսենք  հասկանալի հայերենով, դա ինքնադրդում կարելի է անվանել, այսինքն` սեփական անձը դրդելու, հետաքրքրելու, ոգեշնչելու ունակություն ինչ որ գործողությունների իրականացման համար:
Դրդապատճառը գործողության մղելու ուժն է:

Գոյություն ունեն արտաքին և ներքին դրդապատճառներ:

Արտաքին դրդապատճառը առաջանում է արտաքին դրդիչների շնորհիվ: Օրինակ` «կսովորես դասերդ` կգնանք զբոսնելու կամ կբարձրացնես արտադրաքանակը` կբարձրանա աշխատավարձդ»:
Ներքին դրդապատճառը առաջանում է ներքին դրդիչների շնորհիվ, ինչպիսիք կարող են լինել անձի ներքին ցանկությունները, հետաքրքրությունները,պահանջմուքները, նախասիրությունները:

Որքան էլ զարմանալի հնչի, այնուամենայնիվ դա փաստ է` ներքին դրդապատճառվածությունն այսօր համարվում է բավականին հազվադեպ հանդիպող երևույթ: Այսօր շատ քիչ մարդիկ կան, ովքեր ունեն ներքին դրդապատճառվածություն, ինքնամոտիվացվելու ունակություն: Որպեսզի հասկանալի լինի, թե որքան կարևոր է ներքին դրդապատճառվածությունը, ասենք, որ նրանք, ովքեր առանձնանում են ներքին դրդապատճառվածությամբ, ունեն.

• Իրենց սեփական բիզնեսը, քանի որ իրենց պետք չէ ինչ-որ այլ մեկի աշխատողը լինել:

• Եկամտի մեծ աղբյուր, քանի որ մշտապես դնում են բարձր նպատակներ և ձգտում հասնել դրանց:

• Վառ և գունեղ կյանք, որտեղ իրականացնում են իրենց բոլոր երազանքները:

• Շրջապատողների հարգանքը, ովքեր տեսնում են, թե ինչպես ես առաջ ընթանում:

• Ուրախություն և հաճույք:

• Ակտիվություն և թարմություն:

• Անձի դրական կողմնորոշում կյանքի հանդեպ:

• Հաջողություն:

• Հավատ սեփական անձի հանդեպ, որը թույլ է տալիս հաղթահարել խոչընդոտները:

• Ազատություն:

 

Իսկ ի՞նչ ունի առանց ներքին դրդապատճառվածության ապրող անձը.

• Ֆինանսական միջոցների պակաս, ապրում է աշխատավարձից աշխատավարձ մի կերպ ձգելով:

• Հարազատների հետ փոխհարաբերություններում խնդիրներ:

• Ձանձրույթ, որը փորձում են լցնել ալկոհոլով կամ այլ միջոցներով:

• Ալարկոտություն:

• Շրջապատողներից դժգոհություն:

• Կյանքից անբավարվածություն:

• Վախեր:

• Տուն-աշխատանք-տուն անվերջ շրջանը:

• «Հետո»-ին մշտապես թողնելու սովորությունը:

• Սեփական անձի, կարողությունների և ուժերի հանդեպ թերահավատությունը:

Ինչպե՞ս զարգացնել ներքին դրդապատճառվածություն:

Առաջին հերթին հարկավոր է պարզել դրդապատճառների անբավարվածության պատճառները: Այն պատճառները, թե ինչու չեք կարողանում գործել:

Ամենատարածված պատճառներից են`

• Առողջական վատ վիճակը: Ֆիզիկապես վատ վիճակում լինելը թույլ չի տալիս իրականցնել այն բոլոր գործողությունները, որոնք պլանավորել էիք:

• Ուժերի և էներգիայի պակասը, որը կարող է ունենալ ինչպես ֆիզիկական պատճառներ, այնես էլ հոգեկան, քանի որ հին վիրավորանքները, արտաքին աշխարհի հանդեպ չարացածությունը, ինչպես նաև ողջ կուտակված սթրեսային ռեակցիան... Այս ամենը խլում են շատ մեծ էներգիա:

• Ակտիվության չարաշահումը նույնպես կարող է պատճառ դառնալ ներքին դրդապատճառվածության պակասի: Եթե ունենում եք ինչ-որ մեծ ակտիվության ժամանակահատված, ապա դրանից հետո հնարավոր է, որ օրգանիզմն ու գիտակցությունը նաև թույլ ռեակցիա տան ցանկացած ակտիվ մտքի ու գաղափարի իրագործմանը:

• Իրականում դա այդքան էլ Ձեր նպատակը չէ, այսինքն` դուք դա ուզում եք, բայց հոգու խորքում հասկանում եք, որ դա մի տեսակ «ձերը» չէ, Դուք դա անում եք շրջապատողներին ցույց տալու համար:

• Այն, ինչ դուք անում եք, չի համապատասխանում ձեր ունակություններին ու կարողություններին:

• Վախեր, որ չեք կարողանա, կսխալվեք, և այլն նույնպես խոչընդոտում են անձի ակտիվությանը:

Ահա ձեզ մի քանի խորհուրդներ, թե ինչպես հաղաթահարել այս ամենը:

Ամեն խնդիր էլ հաղթահարելի է, պետք է սկսել նրանից, որ վերլուծեք և հասկանաք, թե որն է պատճառը, որ դուք չունեք դրդապատճառվածություն: Եթե դա էներգիայի պակասն է, ապա օգտվեք հոգեբանական հանգստացնող մեթոդներից` մեդիատացիաներից, հակասթրեսային միջոցներից:
Եթե պատճառը գերակտիվության հետևանքով ակտիվության ժամանակավոր կորուստն է, ապա որոշ ժամանակով հանգիստ վերցրեք, մնացեք անգործության մեջ մինչև հավաքեք ձեր ուժերը, այսպես ասած` վերալիցքավորվեք կամ էլ շփվեք այնպիսի մարդկանց հետ կամ զբաղվեք այնպիսի մի բանով, որը գիտեք՝ ձեզ լիցքավորում և էներգիա է տալիս:

 

Փորձե՛ք գտնել ձեզ դրդող այն զբաղմունքը, որը վեր կբարձրացնի ձեզ բազմոցից և կստիպի շտապել շարժվել դեպի դրա իրականացումը:

Փորձե՛ք զբաղվել հենց ձեր սիրած գործով, որը ոգեշնչում է, ուժ է տալիս, տալիս է մեծ հնարավորություններ իրականացնել բոլոր կարողություններն ու ունակությունները, և դուք շատ հեշտությամբ դա կկարողանաք կատարել:

Գիտակցե՛ք ձեր վախերը, գրեք դրանք թղթի վրա և փորձեք հասկանալ՝ իրակա՞ն են դրանք, թե ընդամենը պատրանք: Եթե համոզված եք, որ դրանք իրական են, ապա անմիջապես զբաղվեք դրանց չեզոքացմամբ, կարդացեք գրականություն` ինչպես չեզոքացնել այդ վախերը, իսկ եթե չի ստացվում միայնակ հաղթահարել այդ վախերը, ապա դիմեք հոգեբանի օգնությանը:

Հետևե՛ք բոլոր նշված խորհուրդներին և ակտիվորեն ձգտեք ձեր երազանքների իրագործմանը:

Մի՛ վախեցեք սխալվելուց

Եթե մեկը զգում է, որ իր կյանքում երբեք չի սխալվել, ուրեմն նա իր կյանքում երբեք էլ նոր բան չի փորձել:
Ալբերտ Էյնշտեյն

Շատ մարդիկ վախենում են սխալներ գործել, մանավանդ` ուրիշների ներկայությամբ: Իհարկե, այդպիսին է հասարակության ազդեցությունը մարդկանց վրա, երբ ձեր հաջողություն-ները (կյանքում, աշխատանքի վայրում, ընտանիքում) ընդունվում և խրախուսվում են, իսկ անհաջողություններն ու սխալները` արժանանում ծաղրանքի և քննադատության):
Բնականաբար արդեն կյանքի նման պայմաններում մարդիկ հուսահատվում են, կորցնում իրենց ինքնավստահությունը, ընկնում է ինքնագնահատականը:

Նայեք երեխաների օրինակը. ինչքան շատ կապտուկներ են ձեռք բերում, մինչև սովորում են քայլել: Այսինքն` ինչ-որ նոր բան սովորելու և վերջնական արդյունքի հասնելու համար սխալներից խուսափելն անհնար է: Սխալները նոր փորձ ձեռք բերելու բնական միջոցներից են:

Այն մարդիկ, ովքեր հաջողել են, ավելի շատ են սխալվում: Նրանք այդ սխալները կատարում են շատ արագ և շատ արագ էլ դրանցից իրենց օգուտն են քաղում:
Ահա մի սխալ արտահայտություն. «Սովորել հարկավոր է ոչ թե սեփական սխալների, այլ` ուրիշների սխալների վրա»:  Հիմնվե՛ք ձեր անձնական փորձի վրա և եղեք ինքնուրույն, վերլուծեք այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ, մի՛ նմանակեք և մի՛ վերագրեք, փորձեք հասկանալ ինչի հետևանքով ինչ եղավ, այլ ոչ թե լսեք և միանգամից հավատացեք շաբլոն արտահայտություններին:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/motivacia2.jpg
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Kiss.am (07.04.14) W
Դիտումներ: 1098 | Տեգեր: կարիերա, հասնել հաջողության, աշխատանք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика