menu
person

Լավագույն ելքը փոխհատուցումն է

 


 

   

Լավագույն ելքը փոխհատուցումն է

Ճգնաժամից դուրս գալու լավագույն ելքը գործողությունն է, շարժումը: Օրինակ, բարկացել եք պետի վրա, բայց քանի որ նպատակահարմար չէ նրա վրա բղավել (այսինքն՝ ձեր տվյալ պահի խնդիրն անլուծելի է), գնում եք տուն և ջարդուփշուր անում ձեռքի տակ ընկածը: Այսպիսով, անհնարին գործողությունը (պետի վրա բղավելը) փոխհատուցում հնարավորով՝ իրերը ջարդելով: Փաստորեն, ազատվեցիք կուտակված բացասական լիցքերից (կարևոր չէ, ինչ ճանապարհով):

Կամ՝ քաղցած եք և ցանկանում եք պիցցա ուտել, բայց այդքան փող չունեք, իսկ սառնարանում միայն ապուր կա: Դուք բողոքում և հրաժարվում եք ուտելուց: Դրանով ձեր փողերը չեն ավելանում և ստամոքսն էլ, մեկ է, մնում է դատարկ և կործանվում եք:

Վերը բերված օրինակներից առաջինում անլուծելի խնդիրը փոխարինելով լուծելիով, մարդը «շարունակում է ապրել», շարունակում է գոյատևել՝ առանց ընդգծված ագրեսիվության ու նյարդայնության: Իսկ երկրորդ օրինակում փոխհատուցում տեղի չի ունենում, և մարդը մահանում է քաղցից: Ես փորձեցի մատչելիորեն բացատրել մարդու պաշտպանական մեխանիզմներից մեկը՝ փոխհատուցումը, որը հոգեբանության մեջ կոչվում է «սուբլիմացիա»: Միայն թե սուբլիմացիան կարևորվում է ենթագիտակցությունում, իսկ մենք պետք է գործենք գիտակցական ոլորտում:
Եթե նյարդայնանում ենք, վատ ենք զգում, պետք է զբաղվել ինչ-որ բանով: Այստեղ կարևոր էլ չէ ինչով: Կարելի է պարել, կարելի է նկարել, մաքրությամբ զբաղվել, կարելի է ինչ-որ բան գրել, կարելի է կառուցել և այլն: Մի խոսքով, պետք է ազատվել բացասական լիցքերից:

Մենք ապրում ենք միայն գործունեության շնորհիվ: Մի ոլորտում չի հաջողվում՝ փորձեք մեկ ուրիշը, փոխհատուցեք անլուծելի խնդիրը լուծելիով: Նույնիսկ բնության մեջ առկա է այդ փոխհատուցումը. հինգ զգայարաններից մեկը թուլանում է, ուժեղանում են մնացածները:

Երբեք չի կարելի անգործության մատնվել անլուծելի խնդիրների պատճառով: Չի հաջողվում աշխատանքու՞մ և անկարող եք որևէ բան շտկել, կարգավորեք անձնական կյանքը:
Փոխհատուցեք, փոխատեղեք: Միայն այսպես է կարգավորվում ներքին անհավասարակշռությունը և առաջանում ներքին հավասարակշռություն: 

Այնպես որ, գործե'ք և միմայն գործե'ք: 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Kiss.am (03.07.13)
Դիտումներ: 1012 | Տեգեր: http://s60.radikal.ru/i168/1307/d6/ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика