menu
person

Ինչպիսի՞ հատկանիշներ ունի «Հասուն» մարդը

 


 

   2ov.am

Ըստ Աբրահամ Մասլոուի՝ բնակչության 1%-ն է հասուն Նրանք հոգեբանորեն առողջ և մարդկային էությունն առավելագույն չափով արտահայտող մարդկանց օրինակներ են: Ձեզ ենք ներկայացնում հասուն մարդու նկարագիրն ըստ Ա. Մասլոուի։

1. Հասուն մարդիկ իրականությունն ավելի իրատեսորեն են ընկալում, քան մյուսները, ազատ են հիմնական պահանջմունքների ազդեցությունից, կարծրատիպերից, նախապաշարմունքներից։ Հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում իրենց անհայտ երևույթների նկատմամբ։

2. Իրենց և այլ մարդկանց ընդունում են այնպիսին, ինչպիսին կան, արհեստական և վայրի վարվելակերպ չունեն։

3. Վարքում ինքնաբուխ են, պարզ և բնական։ Հետևում են ընդունված ծեսերին, ավանդույթներին և արարողություններին, սակայն դրանց վերաբերվում են պատշաճ հումորով։ Դա ոչ թե ավտոմատ, այլ գիտակցված կոնֆորմիզմ է վարքի մակարդակում։

4. Ունեն գործնական ուղղվածություն։ Այդպիսի մարդիկ սովորաբար զբաղված են ոչ թե իրենցով, այլ իրենց կենսական հարցերով: Սովորաբար նրանք իրենց գործունեությունը կապում են համամարդկային արժեքների հետ և հակված են այն դիտարկել հավերժության և ոչ թե տվյալ պահի հայեցակետից: Այդ պատճառով էլ նրանք բոլորն ինչ- որ առումով փիլիսոփաներ են:

5. Բազմաթիվ իրադարձություններից հեռու մնալու դիրքորոշում ունեն: Դա նրանց օգնում է համեմատաբար հանգիստ տանել անհաջողությունները և քիչ տրվել արտաքին ազդեցություններին: Նրանք հաճախ տրվում են միայնակությանը, որը չի անդրադառնում նրանց հարատև լավ տրամադրության վրա:

6. Ինքնուրույն են և կախված չեն շրջապատից, կայուն են ֆրուստրացնող գործոնների նկատմամբ:

7. Ընկալունակ և խորաթափանց են։ Ամեն անգամ նոր բան են բացահայտում արդեն հայտնի երևույթի մեջ։

8. Սահմանային ապրումներ են ունենում, որոնք բնութագրվում են սեփական Ես– ի անհետացմամբ։

9. Մարդկության հետ մեկ ամբողջություն լինելու զգացում ունեն։

10. Ընկերություն են անում կայացած այլ մարդկանց հետ։ Ունեն մարդկանց փոքր շրջանակ, որոնց հետ հարաբերությունները բավականին խորն են։ Թշնամական տրամադրվածություն չունեն միջանձնային հարաբերություններում։

11. Փոխհարաբերություններում դեմոկրատ են, պատրաստ են սովորել այլ մարդկանցից։

12. Ունեն ներքին կայուն բարոյական նորմեր։ Շատ լավ են զգում չարն ու բարին։ Նպատակասլաց են, իսկ նպատակին հասնելու միջոցները միշտ ենթարկվում են նրանց։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/hasunmard.jpg
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Kiss.am (13.07.14) | Հեղինակ: 2ov.am W
Դիտումներ: 4626 | Տեգեր: Հարմոնիա, հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика