menu
person

Ի՞նչ է նշանակում սիրել ինքդ քեզ, եսասիրություն չէ՞ դա արդյոք...

 


 

   

Ենթադրվում է, որ ինչքան շատ  է մարդը սիրում իրեն, այնքան քիչ է սիրում ուրիշներին, որ սերը սեփական անձի նկատմամբ նույնն է, ինչ «եսասիրությունը»:

Երբ մարդը սիրում է իր ընտանիքի անդամներին, բայց չի զգում ոչինչ «օտարների» նկատմամբ, նրա մոտ դա դիտվում է որպես սիրելու անկարողության նշան է,- գրում է «Դուք և Աշխարհը»:

 

Ի՞նչ է նշանակում սիրել ինքդ քեզ, եսասիրություն չէ՞ դա արդյոք...

 

Սեփական կյանքում հաստատվելը, սեփական երջանկության հաստատելը, զարգացումը հիմնված են սիրելու ընդունակության վրա: Եթե անհատը ընդունակ է արդյունավետ սիրո, նա սիրում է նաև իրեն, եթե նա ընդունակ է սիրել միայն ուրիշներին, նա ընդունակ չէ սիրել ընդհանրապես: Եթե մարդը սիրում է շրջապատողներին և հոգ է տանում նրանց մասին, ապա նրա սերը իր հանդեպ ոչ մի կապ չունի եսասիրության հետ. նրա համար շատ հեշտ է ու բնական սիրել ինչպես իրեն, այնպես էլ ուրիշներին: Սիրո զգացումները քո և ուրիշների հանդեպ փոխկապված են: Ուրիշների հանդեպ սերը դառնում է հարուստ և լիարժեք, եթե մարդն իրեն սիրելու փորձ ունի, և հակառակը:

Եսասիրությունը և սերը սեփական անձի հանդեպ ոչ միայն նույնական չեն, այլև ավելին` հակադիր են: Եսասերը ավելի շուտ իրեն չափազանց քիչ է սիրում, քան չափազանց շատ, իրականում նա իրեն ատում է: Նա դժբախտ է և տենդագին ձգտում է քաղել կյանքից այն բարիքները, որոնց մուտքը նա ինքն է փակել: Թվում է, թե նա իր մասին չափազանց շատ է հոգում, բայց իրականում նա ընդամենը անհաջող փորձեր է անում լրացնելու իր «Ես»-ի հոգատարության պակասը: Ճիշտ է, որ եսասերն ընդունակ չէ ուրիշներին սիրելու, բայց նա ընդունակ չէ նաև իրեն սիրելու:

Երբ դուք սիրում եք ձեզ, ձեր ներքին աշխարհը լուսավորվում է, արտաքին աշխարն էլ, վարակվելով ձեր հոգու լույսից,  դառնում  է ավելի պայծառ ու հրաշալի:

Այնպես որ սիրե՛ք ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց…

Աշխեն Մկոյան



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/esasirutyunMM.jpg
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Kiss.am (07.05.15)
Դիտումներ: 2889 | Տեգեր: Աշխատող խորհուրդներ, ինքնաճանաչում, Հարմոնիա, հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика