menu
person

Հաճախ օգտագործվող որոշ ժեստերի կրճատ մեկնաբանությունը

 


 

   

 

Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնել - ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն:

Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել - անորոշություն, փորձում է մտածել, թե ճիշտ է հասկացել դիմացինին:

Ցուցամատով մի քանի անգամ ներքևից վերև շփելը քթի և հոնքերի միջին հատվածը - փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ:

Ցուցամատի և միջնամատի միջոցով քունքային հատվածին դիպչել - վստահ չէ

Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է - թաքցնում է իր նևրոտիկությունը, փորձում է հանգստանալ:

Հոնքի ծայրը թեթև ցուցամատով շոյել – փոքր-ինչ նյարդայնացած է, անվստահ իրավիճակի ճիշտ գնահատման մեջ:

Ցուցամատով և բութ մատով բռնում է հոնքերի արանքը` փոքր-ինչ վերև բարձրացնելով մաշկը – փորձում է կենտրոնանալ, հավաքվել, որպեսզի սխալ չգործի:

Ձեռքով ճակատի մի մասը և աչքերը փակելը – այս ժեստը նշանակում է տխրություն, հուսահատություն, հոգնածություն, սակայն շատերի համար այն դիմակ է, որի միջոցով թաքցնում են իրենց անտարբերությունը կամ ժպիտը:

Ակնոցի ծայրերը միացնել իրար, ձեռքում անընդհատ ծայրերն  այս ու այն կողմ տանել – անորոշություն, անտեղյակություն, անպարզություն:

Ակնոցով սեղանին թխկթխկացնելը – դժգոհ է, հարկավոր է կրկնել:

Ցուցամատով քթին փոքր-ինչ հպվելը – խորհում է, ինչ-որ բան կասկածում:

Ցուցամատով և բութ մատով վերևից ներքև քթի տակ շոյելը – փորձում է պարզել:

Ցուցամատով քթի տակ շոյելը – անվստահություն, անվճռականություն, չի կողմնորոշվում:

 
Անուշ Պետրոսյան



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol12/zhester2.jpg
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Kiss.am (05.11.13) W
Դիտումներ: 1589 | Տեգեր: կարիերա, հասնել հաջողության, ներդաշնակ շփում, Հոգեբանական, հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика