menu
person

Հարց փորձագետին. «Եղբայրս խնդիրների մեջ է հայտնվել, բայց չի թողնում օգնեմ...»

 


 

   «Բրավո հայեր» ամսագիր

Ձեր հարցերին պատասխանում է փորձագետ Նարե Աթոյանը

Հարց՝

«Իմ ու եղբորս միջև տարիքային տարբերությունը շատ քիչ է: Մենք միշտ շատ մտերիմ ենք եղել, խոսել ենք մեզ հուզող թեմաներից, օգնել ենք միմյանց՝ հասկանալու և որոշ չափով ճանաչելու հակառակ սեռին:
Վերջերս նա շատ է փոխվել, տանը ոչ ոքի հետ չի շփվում, օրվա անցուդարձից ոչինչ չի պատմում, և երբ ինչ-որ հարց եմ տալիս, խուսափում է ու փակվում իր սենյակում: Որքան փորձում եմ մոտենալ՝ իմանալու, թե ինչ է կատարվում, նա այնքան ավելի է հեռանում:
Որոշեցի խոսել նրա ընկերուհու հետ: Պարզվեց, որ եղբայրս իր սիրած աղջկա հանդեպ նույնպես փոխել է վերաբերմունքը: Նա պատմեց, որ իր ծանոթներից մեկը եղբորս տեսել է ուրիշ աղջկա հետ, ինքն այդ մասին պատմել է եղբորս, որից հետո իրենց միջև փոքրիկ վեճ է ծագել: Սակայն ես գիտեմ, որ այդ տեսակի վեճեր նրանց միջև էլի են եղել, բայց նրանք միշտ հասկացել են իրար ու հաշտվել են: Իսկ հիմա ի՞նչ եղավ եղբորս, անհասկանալի է. ինչ-որ բան հաստատ կատարվում է նրա կյանքում, սակայն ես չեմ կարողանում իմանալ այդ մասին ու օգնել նրան, նա թույլ չի տալիս մոտենալ իրեն ու հարցեր տալ:
Նարե ջան, եղբայրս ինձ շատ հարազատ մարդ է, և եթե կարողանաք ինչ-որ կերպ օգնել ինձ, անչափ շնորհակալ կլինեմ ձեզ»:

 
Հարգանքներով՝ Ն. Հովսեփյան

Պատասխան՝

Հարգելի Ն. Հովսեփյան, ակնհայտ է, որ պատճառ կա, ու եթե նա այդ ամենի մասին ձեզ չի պատմում, ուրեմն չի ուզում ձեզ էլ ներգրավել այնտեղ: Եթե այս տարբերակն է, դուք պետք է փորձեք որևէ բան իմանալու համար հարցեր չտալ, միևնույն է, եթե ձեր եղբայրը որոշել է ձեզ հետ չխոսել տվյալ թեմայով, ուրեմն, ձեր բոլոր փորձերն ապարդյուն կլինեն: Մի՛ ստիպեք նրան խոսել, այլ թույլ տվեք, որ նա ինքը համոզվի, թե դուք անտարբեր չեք նրա կյանքում եղած անախորժությունների հանդեպ:
Երբեմն մարդկային ես-ն ընկնում է որոնումների մեջ և չի ցանկանում շփվել ոչ ոքի հետ, նույնիսկ այն մարդկանց, ում նա իրեն չափազանց մոտ կամ հարազատ է համարում: Այսինքն՝ մեր ես-ն է որոշում, թե մեր շրջապատի մարդկանց՝ այլ ես-երին, ինչքան մոտ թողնի իրեն: ժամանակ առ ժամանակ կարող է մեկին ավելի մոտ թողնենք, քան մեկ ուրիշին և դա բնական է:
Եթե գտնում եք, որ պատճառն այնքան լուրջ չէ, ինչպես օրինակ, հնարավոր է, որ նա կապվել է թմրամոլների խմբավորումների հետ, ուղղակի թույլ տվեք ձեր եղբորն ինքնակամ կատարելու այն քայլը, որին դուք այդքան սպասում եք:
Իսկ միգուցե այդ աղջի՞կն է պատճառը, ում մասին պատմել է ձեր եղբոր ընկերուհին: Շատ հնարավոր է, որ նա ուղղակի սիրահարվել է այդ աղջկան, բայց քանի որ չի կարողանում կորցնել իր ընտրած կեսին, քանի որ նրան էլ սիրում է, հայտնվել է անելանելի իրավիճակում:
Հարգելի Ն. Հովսեփյան, ափսոս որ չեք նշում ձեր եղբոր կամ գոնե ձեր տարիքը: Չէ՞ որ տարբեր տարիքում տվյալ հոգեվիճակի պատճառները տարբեր կարող են լինել:
Ամեն դեպքում, ուշադիր եղեք նրա հանդեպ, որպեսզի, եթե պահը գա, ու ձեր եղբայրը օգնության կարիք ունենա, դուք լինեք նրա կողքին:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol26/exbayrsproblemuni.jpg
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Kiss.am (28.09.14) | Հեղինակ: «Բրավո հայեր» ամսագիր W
Դիտումներ: 1279 | Տեգեր: Հարցեր հոգեբանին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика