menu
person

Առաջին օգնություն սուր սթրեսի ժամանակ

 


 

   2ov.am

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հուշում, թե ինչպես պետք Է վարվել սուր սթրեսի ժամանակ.

1. Հակասթրեսային շնչառություն։ Դանդաղ ներշնչում կատարեք քթով, ներշնչման պիկի ժամանակ մեկ վայրկյան պահեք շնչառությունը, որից հետո որքան հնարավոր է դանդաղ արտաշնչեք: Աշխատեք պատկերացնել, որ ամեն ներշնչման և արտաշնչման հետ դուք ազատվում եք ներքին լարվածությունից։

2. Րոպեական թուլացում: Թուլացրեք բերանի անկյունները, խոնավացրեք շուրթերը, թուլացրեք թիկունքը: Կենտրոնացեք ձեր դեմքի արտահայտության ու մարմնի դիրքի վրա. հիշեք, որ նրանք արտահայտում են ձեր հույզերը, մտքերը, ներքին վիճակը: Խորը շնչառության և մարմնի մկանների թուլացման միջոցով դուք կարող եք փոխել «դեմքի ու մարմնի լեզուն»։

3. Ուշադիր զննեք ձեզ շրջապատող սենյակը և փակելով աչքերը՝ մտովի դասավորեք ամբողջ սենյակը։ Մտովի ինքներդ ձեզ համար ասեք՝ սպիտակ վարագույրեր, շագանակագույն սեղան, կարմիր մատյան և այլն։ Ամենամանր դետալը նույնիսկ չի կարելի մոռանալ։ Դուք կշեղվեք, կթուլանաք, լարվածությունը կպարպվի։

4. Եթե իրավիճակը թույլ է տալիս, լքեք այն սենյակը, որտեղ սուր սթրես եք ապրում։ Եթե հնարավոր է, դուրս եկեք փողոց կամ ամայի մի տեղ, որտեղ կարող եք մենակ մնալ ձեր մտքերի հետ։

5. Կանգնեք՝ ոտքերն ուսերի լայնությամբ։ Թեքվեք առաջ և թուլացեք։ Գլուխը, ձեռքերն ու ուսերը ազատ առաջ են կախվում։ Շնչառությունը հանգիստ է։ Ֆիքսեք այդ դիրքը 1-2 րոպե, որից հետո դանդաղ բարձրացրեք գլուխը, այնպես, որ այն չպտտվի։

6. Ինչ– որ գործունեությամբ զբաղվեք՝ անկախ որակից. լվացք արեք, մաքրությամբ զբաղվեք, դուրս եկեք վազելու, հեծանիվ քշեք։ Գաղտնիքը շատ պարզ է. ցանկացած գործունեություն, հատկապես՝ ֆիզիկականը, այս իրավիճակներում շանթարգելի դեր է կատարում, օգնում է թուլացնել լարվածությունը։

7. Միացրեք հանգիստ երաժշտություն, այն, ինչ սիրում եք, կենտրոնացեք դրա վրա և հիշեք, որ թրեսային իրավիճակից մեկ այլ երևույթի վրա կենտրոնացումը շեղում և թուլացնում է լարվածությունը՝ առաջ բերելով դրական հույզեր։

8. Զրուցեք ձեր մոտակայքում գտնվող մարդու հետ շեղող որևէ թեմայի շուրջ։ Եթե շրջապատում չկա այդպիսին, զանգահարեք ձեր ընկերոջը։ Սա վարժանք է, որն արվում է «այստեղ, այս պահին» և օգնում է դուրս մղել ներքին երկխոսությունը, որ ընթանում է սթրեսի շուրջ։

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol25/ognutyunstresizhamanak.jpg
Կատեգորիա: Հոգեկան առողջություն | Ավելացրեց: Kiss.am (18.07.14) | Հեղինակ: 2ov.am W
Դիտումներ: 1423 | Տեգեր: հոգեբանություն, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика