menu
person

Տղամարդկանց պնդում-կարծրատիպերը կնոջ մեկնաբանությամբ

 


 

   

 

Կարծիքը նման է իրի, կարող է մաշվել, բայց չկորցնել իր իմաստը: Կարծիքը կարող է նաև կարծրանալ ու հետզհետե վերածվել համակարծության՝ շաբլոնի և այդպիսով, դառնալ օրինաչափություն: Սակայն կարծրացած կարծիքն էլ շատ հաճախ է հանդիպում դիմադրության՝ միօրինակությունը չընդունողների կողմից:

Ահա մի քանի կարծրատիպեր՝ կանացի լրացում-մեկնաբանություններով :)

1.Կանայք տեխնիկայից գլուխ չեն հանում՝.

*** իմ տան տեխնիկան, որ կոչվում է «ընտանիք», միացնում եմ վաղ առավոտյան և ինքս էլ հետևում եմ նրա աշխատանքին:

2.Կանայք հիստերիկ են և մանրուքներից վեճեր են սարքում.

*** ա՜խ, որքա՜ն եմ սիրում այս լողափը… շուտով ձմեռ է գալու, իսկ ես մուշտակ չունե՜մ…

3. Շիկահերնե՞ր, թե՞ սևահերներ, ո՞ւմ ընտրել.

Ասում են՝ շիկահերները խորհրդանշում են սեքսը, իսկ սևահերները դեռևս չբացահայտված Նոբելյան մրցանակակիրներ են.

*** սևահերները նույնպես սեքսի խորհրդանիշ են, պարզապես մրցանակն է ուշանում…

4.Գայթակղության միջոցները տարբերվում են՝ ելնելով ազգային պատկանելությունից, մասնագիտությունից կամ աչքերի գույնից.

*** միայն մեկն է մնում անփոփոխ՝ գայթակղության հորձանուտում հայտնված տղամարդը:

5.Հագուստ, գեղարարության միջոցներ, մարմնամարզություն՝ ցանկացած կնոջ կյանքի նպատակն է.
 
*** ոչ միայն… անխիղճ չերևալու համար դնում ենք բազմակետ….

6.Կանայք շատ են խոսում, հատկապես հեռախոսով.

 *** անգամ անշունչ առարկաներն են գայթակղվում կնոջ ձայնից…

7.Բոլոր կանայք երազում են ամուսնանալ.

 *** եթե տղամարդը կարողանար երեխա ունենա՜լ…

8.Կնոջ գեղեցկությունն ու խելքը մեկտեղ չի լինում.

 *** լինում է, եթե նա քո կինը չէ, այլ մայրն է կամ քույրը:

9.Կանայք չունեն հումորի զգացում.

 *** պարզապես կինը վերջում է ծիծաղում :



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/vdn3p-1-.jpg
Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: Kiss.am (15.04.13) W
Դիտումներ: 2834 | Տեգեր: Հումոր, կանայք, տղամարդիկ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика