menu
person

Ինչու՞ է տղամարդ լինելն ավելի լավ

 


 

   Ալինա Դերձյան

(Հումորի զգացումից զուրկ պուրիտաններին կատեգորիկ խորհուրդ չի տրվում կարդալ)

 

*Ամբողջ կյանքի ընթացքում ձեր ազգանունը մնում է նույնը:

*Ձեր ընկերները կարող են վստահ լինել, որ իրենց հոգին չեք հանի` «Մի՞թե ոչ մի նորություն չնկատեցիր» հարցով:

* Դուք չունեք տրամադրության տատանումներ:

*Ձեզ համար շոկոլադն ուղղակի քաղցրավենիք է:

*Դուք կարող եք դառնալ երկրի նախագահ:

*Դուք կարող եք սպիտակ շապիկ հագնել, երբ գնում եք ջրային զբոսանքի:

*Նոր կոշիկները չեն հարում ձեր ոտքերը:

*Բնական է, որ կուշտ ուտելուց հետո դուք պիտի բղկաք:

*Դուք հանգիստ կարող եք ընդհատել ընկերոջը, երբ նկատում եք, որ արդեն սուտը ստի վրա է հնարում: *Երբեք չեք նյարդայնանում, երբ չեն նկատում, որ կտրել եք ձեր մազերը:

*Մեքենան վերանորոգող մեխանիկները ձեզ ճիշտն են ասում:

*Միանման աշխատանքի դեպքում միանման աշխատավարձ եք ստանում:

*Ստիպված չեք դիմանալ էպիլյացիայի կտտանքին, ձեր զգայուն մասերին երբեք չի դիպչում տաք պարաֆինը:

*Կնճիռները ձեզ ավելի հմայիչ են դարձնում: Դուք իրար չեք խառնվում, երբ ձեր մազերին ճերմակն է խառնվում:

*Ստիպված չեք առիթներ հնարել կրիտիկական օրերին հանկարծակի-անհրաժեշտաբար սենյակից դուրս գալու համար:

* Ձեր հետույքը կարևոր դեր չի խաղում աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ:

*Զրուցելիս մարդիկ նայում են ձեր դեմքին, այլ ոչ թե կրծքին:

*Ձեր հեշտանքն իրական է, միշտ:

*Եթե ինչ-որ մեկը ձեզ որպես մարդ այնքան էլ դուր չի գալիս, դա դեռ չի նշանակում, որ նրա հետ չի կարելի կարգին սեքսով զբաղվել:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/3f0a07c925e5-1-.jpg
Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: Kiss.am (10.05.13) | Հեղինակ: Ալինա Դերձյան W
Դիտումներ: 1801 | Տեգեր: Ուշագրավ գրառումներ բլոգոլորտից | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика