menu
person

Ի՞նչ է սերը երեխաների կարծիքով

 


 

   Գայանե Պ.

 
Անկասկած, ձեզ կհետաքրքրի, թե ինչպես են պատասխանում երեխաները հետևյալ հարցին. Ի՞նչ է սերը…

 
 
«Ի՞նչ է սերը…  երբ ինչ-որ մեկը քեզ է սիրում, նա քո անունը արտասանում է յուրահատուկ կերպով: Երբ քո անունը նրա բերանից ուրիշ ձև է հնչում»:                   Բ., 4 տարեկան:
***
 
«Սերը…  երբ տատիկի մոտ արտրիտ սկսվեց, նա այլևս չէր կարողանում լաք քսել իր ոտքի մատերին, և դա սկսեց պապիկն անել: Նույնիսկ այն ժամանակ, երբ պապիկի մոտ էլ էր արտրիտ սկսվել»:                                                                                                                                                   Ռ., 8 տարեկան:
***

«Սերը…  երբ կիսում ես քո տապակած կարտոֆիլը և չես սպասում փոխադարձ պատասխանի»:                                                                                                                                  Ք., 6 տարեկան:

«Սերը… երբ դու ժպտում ես, անգամ երբ շատ հոգնած ես»:  Ս. 4 տարեկան:      ***                                                                                                                                                                                    
«Սերը…  երբ նա կողքիդ է ողջ Նոր Տարվա տոնին, երբ դու դադարում ես քանդել նվերները և լսում ես նրան»:                                                                                                     Բ., 7 տարեկան:
***

«Սերը…  երբ տղային ասում ես, որ քեզ դուր է գալիս նրա վերնաշապիկը և նա սկսում է ամեն օր դա հագնել»:                                                                                                          Ն., 7 տարեկան:
***

«Սերը…  երբ մայրիկը հայրիկին տալիս է հավի լավագույն կտորը»:                                                                                                                                    Է., 5 տարեկան:
***

«Սերը…  երբ մայրիկը հայրիկի համար սուրճ է պատրաստում և միշտ առաջինը ինքն է փորձում, որ տեսնի՝ համե՞ղ է ստացվել արդյոք»:    Դ., 7 տարեկան:
***

«Եթե ուզում ես իսկական սիրել սովորել, նախ պետք է սկսես նրանից, ում դու ուղղակի տանել չես կարողանում»:                                    Ն. 6 տարեկան:
***

«Բոլորից շատ ինձ սիրում է մայրս: Բացի նրանից չկա որևէ մեկը, ով ինձ գիշերը համբուրում է»:   Կ., 5 տարեկան:
***

«Ես գիտեմ, որ իմ մեծ քույրը ինձ սիրում է, որովհետև նա իր բոլոր հին իրերը ինձ է տալիս և ստիպված է լինում իր համար նորերը գնելու»:       Լ. 4 տարեկան
 ***

Սրանք երեխաների պատասխաններն են այն հարցին՝ Ինչ է սերը, որին նրանք պատասխանել են «առավել սիրող» երեխայի մրցույթի համար: Հաղթողը 4 տարեկան մի տղա դարձավ: Մի օր նա տեսել էր, թե ինչպես է իր հարևանը դառը հեկեկում, որի կինը վերջերս էր մահացել: Երեխան մտել էր նրա բակ, նստել նրա ծնկներին այնքան, մինչև տղամարդը հանգստացել էր: Երբ երեխայի մայրը հարցրեց, թե ինչ էր նա հարևանին ասում, տղան պատասխանեց.  «Ոչինչ, պարզապես ես օգնեցի նրան արտասվել»:

Իսկ միգուցե դու՞ք էլ գիտեք, թե ինչ է սերը: Մեծահասակները ասում են, որ անհասկանալի է կամ խելացի հայացք ընդունելով` աֆորիզմների տեղատարափ են սարքում, կամ պարզապես ասում են, որ դա ոչ ոք չգիտի: Ինչի՞ց է, որ փոքրերը գիտեն, թե ինչ է սերը, իսկ երբ մեծանում են կորցնում են այդ գիտակցումը և փորձում թաքցնել մի շարք մահացած հայեցակարգերի ետևում:

Ի դեպ, իսկ դուք ինքներդ, գիտե՞ք, թե ի՞նչ է սերը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/Vol20/i-nch_e_sery_erexaneri_karciqov2.png
Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: Kiss.am (10.04.14) | Հեղինակ: Գայանե Պ. W
Դիտումներ: 1247 | Տեգեր: ապագա մայրիկ, սեր, հոգեկան անդորր, երեխաների հոգեբանություն, Իմ երեխան | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика