menu
person

Վերացնում ենք ճարպերը մեջքի և կոնքերի հատվածներից

 


 

   LadyNews

Ավելորդ ճարպային կուտակումները մեջքի, կողքերի և թևատակերի հատվածում կարող են փչացնել նույնիսկ ամենամանրակրկիտ ընտրված ամառային կերպարը: Արդյունքում վատ տրամադրություն և իջած ինքնագնահատական: Սակայն գոյություն ունի տարբերակ, որը կօգնի ազատվել այդ խնդրից և բարձրացնել ինքնագնահատականը:

Ինչպե՞ս վերացնել մեջքի հատվածի ճարպային կուտակումները: Ահա 4 վարժություն, որոնք կօգնեն ձեզ.

1․ Կանգնեք ուղիղ, ներս քաշեք որովայնը, ձեռքերը լարված են և իջեցրած ներքև: Բարձրացրեք ձեռքերը վերև, կանգնեք ոտքերի ծայրերին իբրև փորձում եք ձգվել դեպի առաստաղ: Ուշադիր հետևեք, որ թիակները և ուսերn այդ պահին չբարձրանան: Կատարեք 3 մոտեցմամբ 8 անգամ:

2. Ոտքերը դրեք ուսերի լայնությամբ, ծալեք ուղիղ անկյունով` իջեցնելով իրանը առաջ: Ձեռքերը իջeցրեք հատակին: Շարժեք թիակները ծալելով արմունկները, անուհետև բարձրացրեք ձեռքերը վերև: Կատարեք 3 մոտեցմամբ` 10 անգամ:

3. Կանգնեք ուղիղ, ներս քաշեք որովայնը, ձեռքերը կրծքավանդակի առջև, ծալած արմունկներով, մատները սեղմած: Բաժանեք և միացրեք ձեռքերը, փորձելով միացնել թիակները: Կատարեք 3 մոտեցմամբ` 10 անգամ:

4. Ուղիղ կանգնեք, ներս քաշեք որովայնը, ձեռքերը առջևում ձգված: Կատարեք վարժություն իբրև լողում եք, ջուրը ձեռքերով առջևից կողք տանելով: Կատարեք 3 մոտեցմաբ 10 անգամ:







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (24.07.18) | Հեղինակ: LadyNews W
Դիտումներ: 841 | Տեգեր: վերացնում, հատվածներից, կոնքերի, մեջքի, ենք, ճարպերը | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика