menu
person

Տորթ «Խրճիթ»

 


 

   utem.am

 

Բաղադրամասերը ներկայացված են 2 բաղկացուցիչների համար՝ ըստ հերթականության: Խմորի համար /առաջին 7 բաղադրամասեր/ և Կրեմի համար /հաջորդ 4 բաղադրամասեր/: Միջուկի համար անհրաժեշտ է ծիրանի կամ դեղձի մուրաբա, մանրացրած ընկույզ և չամիչ:

1. Ձուն լավ հարել, ավելացնել շաքարավազը, այնուհետև կաթը, սոդան, վանիլը, մարգարինը, քացախը և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ գրտնակվող խմոր:

2. Պատրաստի խմորը բաժանել 21 հավասար գնդի: Փոքր գրտնակով յուրաքանչյուր գունդը բարակ երկարության բացել: Ամբողջ երկարությամբ քսել ծիրանի ջեմը, լցնել չամիչը ընկույզը, 2 ծայրերից վրա բերել և ռուլետի տեսքով փաթաթել, դնել յուղաթղթի վրա 6 հատ կողք կողքի, այնուհետև` 5,4,3,2,1:

3. Եփել կողք կողքի, որպեսզի եփվելուց կպչի իրար: Ըստ հերթականությամբ բոլոր շերտերը ամրացնել իրար, վերջում ամբողջությամբ կրեմապատել: Վրան գլազուր քսել:

4. Կարող եք զարդարել ըստ ցանկության, կարելի է ցանել կոկոսի քերուկ, ընկույզ, ինչպես նաև խմորից կարելի է պատրաստել դուռ և պատուհան, ինչպես նաև ծխնելույզ և տալ խրճիթի տեսք:


 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (09.09.16) | Հեղինակ: utem.am W
Դիտումներ: 37017 | Տեգեր: Տորթ, «Խրճիթ» | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика