menu
person

Տորթ «Հրաշք»

 


 

   


Խմոր. 80 գրամ կարագ, 80 գրամ շաքարավազ, 1 ձու, 200 գրամ ալյուր, 1 թեյի գդալ սոդա:

Միջուկ. 100 գրամ կարագ, 100 գրամ շաքարավազ, 2-3 ձու, 80 գրամ ընկույզ, 1 ճաշի գդալ մանր կարտած չրեր, 60 գրամ ալյուր, 1 թեյի գդալ սոդա:

Գլազուր. 100 գրամ շաքարի փոշի, 1 ճաշի գդալ որևէ մրգի հյութ, 1-2 ճաշի գդալ ջուր:

Խմորը հունցել և 30 րոպե թողնել սառնարանում:
Միջուկի համար կարագը, շաքարավազը և դեղնուցները հարել, ավելացնել ընկույզը, չրերը, սոդան, ալյուրը և այդ ամենը լավ խառնել: 

Վերջում ավելացնել շաքարավազի հետ հարած սպիտակուցը: Խմորը գրտնակել և, ծայրերը բարձրացրած, դնել կաղապարի մեջ: Վրան լցնել միջուկը: Միջին կրակով ջեռոցում թխել կես ժամ:
Շաքարի փոշին խառնել մրգահյութի հետ և ստացված օշարակը լցնել տաք տորթի երեսին:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (05.08.16)
Դիտումներ: 3536 | Տեգեր: «Հրաշք», Տորթ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика