menu
person

Թոքերի քաղցկեղի 8 նշան, որ յուրաքանչյուր կին պետք է իմանա

 


 

   lognews.am

Առողջության հետ կատակ չեն անում: Լավագույնը, որ մենք կարող ենք անել՝ մշտապես ուշադիր լինելն է մեզ և մեր մարմնի անգամ չնչին փոփոխություններին: Իհարկե, միայն բժիշկը կարող է ճշգրիտ ախտորոշում անել, սակայն ոչ ոք մեզնից լավ չգիտի մեր մարմինը: Ավելին, կանացի մարմինը կարող է ցուցաբերել այլ աշտանիշներ, քան տղամարդկայինը: Համաձայն վիճակագրության՝ թոքերի քաղցկեղից մահանում են ավելի շատ կանայք, քան տղամարդիկ:

Ահա թոքերի քաղցկեղի 8 նշան, որ յուրաքանչյուր կին պետք է իմանա:

1. Հևոց

Բոլորիս էլ ծանոթ է հևոցի զգացումը, սակայն որոշ կանանց մոտ սկսվում է սաստիկ հևոց անգամ չնչին ծանրաբեռնվածությունից: Եթե առավոտյան անկողնուց վեր կենալը ձեզ մոտ առաջացնում է հևոց, ապա սա կարող է լինել շնչառական խնդիրների, իսկ ապա նաև թոքերի քազցկեղի լուրջ ախտանշան:


2. Հոգնածության զգացում

Անընդհատ հոգնածության զգացումը կարող է լինել բազում հիվանդությունների նախանշան: Եթե դուք այնքան անտանելի ուժեղ հոգանծություն եք զգում, որ անգամ չեք կարողանում գիշերը քնել, ապա շտապեք բժշկի մոտ այցելության գրանցվել:


3. Մշտական հազ

Եթե դուք շարունակ հազում եք, և հազը երկար ժամանակ չի վերանում, ապա հարկավոր է ստուգվել: Հազը օրգանիզմի պատասխան ռեակցին է շնչառական համակարգում խանգարմանը, և եթե այն չի դադարում, ապա խանգարման պատճառը նույնպես չի վերացել:


4. Մեջքի և ուսերի ցավեր

Հավանաբար դուք չեք կապում մեջքի ցավերը թոքերի հետ, սակայն կանանց մոտ մեջքի և ուսերի հատվածում սուր ցավերը կարող են ուղիղ կապ ունենալ շնչառական համակարգի խնդիրների հետ: Պատճառն այն է, որ կանայք ավելի հակված են ունենալ թոքերի քաղցկեղի ադենակարցինոմա տարատեսակը: Քաղցկեղի այս տարատեսակի ուզուցքներն առաջանում են թոքերի արտաքին շերտերում և կարող են ճնշում գործադրել կողոսկրերի և ողնաշարի վրա:


5. Խռպոտ ձայն

Սովորաբար մենք խռպոտությունն ասոցացնում են ծխախոտի օգտագործման հետ, սակայն այն կարող է լինել թոքերի սկզբնավորվող քաղցկեղի նշան: Շնչառական համակարգում քաղցկեղի տարածումը դարձնում է ձեր ձայնալարերը գրգռված և բորբոքված, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ձայնի խռպոտության:


6. Քաշի կորուստ

Եթե դուք հանկարծակի սկսում եք սրընթաց կերպով քաշ կորցնել անգամ առանց որևէ բան այդ ուղղությամբ ձեռնարկելու, ապա սա կարող է լինել լուրջ ահազանգ: Երբ ձեր օրգանիզմը ներդաշնակ վիճակում չէ, այն այրում է կալորիաներ և ցանկություն էլ չի լինում սնվելու և վերականգնվելու:


7. Խնդիրներ կուլ տալու հետ

Եթե դուք ունեք կուլ տալու հետ կապված շարունակական խնդիրներ և դժվարություններ, ապա անհապաղ դիմեք բժշկի:


8. Ցավեր կրծքավանդակում

Ադենակարցինոման ունենում է փոքր ինչ այլ ախտանշաններ, քան թոքերի քաղցկեղի այլ տարատեսակները: Այն կարող է առաջացնել ցավեր կրծքավանդակում, ինչպես նաև մեջքի հատվածում: Այնպես որ, եթե դուք ունեք շարունակական ցավեր կրծքավանդակի հատվածում շտապեք այցելության գրանցվել բժշկի մոտ:

 





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (16.02.18) | Հեղինակ: lognews.am W
Դիտումներ: 1282 | Տեգեր: որ, նշան, թոքերի, յուրաքանչյուր, իմանա, քաղցկեղի, կին, պետք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика