RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ստամոքսի խոցի բուժում, ազատում դիսբակտերիոզից. ժողովրդական դեղատոմսեր

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   Hayinfo.net

Ստամոքսի խոցը լուրջ խնդիր է, որի դեպքում ախտահարվում է ստամոքսի լորձաթաղանթն, ու առաջանում են խոցեր: Սովորաբար այս հիվանդությունը դրսևորվում է սաստիկ ցավերով ու ինքնազգացողության վատացմամբ:

Առավել հաճախ ստամոքսի խոցերի առաջացումը պայմանավորված է լինում հելիկոբակտեր պիլորի բակտերիաների առկայությամբ, որոնք կարող են գոյատևել անգամ ստամոքսի թթվային միջավայրում: Այս հիվանդությունը հարկավոր է ժամանակին ախտորոշել ու բուժել, այլապես այն կարող է վերածվել քաղցկեղի, ինչը խիստ կբարդացնի բուժումը:

Խոցերի առկայության դեպքում սովորաբար նշանակվում է հատուկ բուժում, սակայն գոյություն ունի մի բնական միջոց, որը կօգնի ոչ միայն բուժել խոցերն ու վերականգնել ստամոքսի լորձաթաղանթը, այլև կազատի աղիների հետ կապված մի շարք այլ խնդիրներից և դրանց տհաճ հետևանքներից:

Այս դեղամիջոցի հիմնական բաղադրիչը նուռն է, որը հաճախ օգտագործվում է արյան մաքրման ու բարելավման, ինչպես նաև անեմիայի (սակավարյունություն) բուժման համար:

Սակայն այն նաև շատ օգտակար է ստամոքսի խոցերի դեպքում:

Բաղադրությունը`

· 10-12 գրամ նռան չորացրած կեղև,

· 200 մլ ջուր:

Պատրաստման եղանակը

Դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է նռան չորացրած կեղևներին ավելացնել եռման ջուր, այնուհետև տարան ծածկել կափարիչով և թրմել 25-30 րոպե:

Օգտագործման եղանակը`

Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական 4 անգամ 50 մլ: Բուժման կուրսը տևում է 7 օր (առանց ընդհատումների): Ընդ որում՝ այն կօգնի բուժել ոչ միայն ստամոքսի խոցերը, այլև բարակ աղիների խոցերը, կոլիտն ու դիսբակտերիոզը:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (10.04.18) | Հեղինակ: Hayinfo.net
Դիտումներ: 1963 | Տեգեր: դիսբակտերիոզից., բուժում, ստամոքսի, խոցի, ժողովրդական, դեղատոմսեր, ազատում | - Վարկանիշ -: 0.0/0