menu
person

Սենց բան նույնիսկ կինոներում չկա. Կամեռ կա, որ շատ ա տալիս՝ 40-50 հազար դրամ փող

 


 

   

 

9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, ով նամակ էր տարածել՝ տեղեկացնելով, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգումների է ենթարկվում, շուտով կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց»: Այդ մասին մեզ հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ այս պահին նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում է՝ պայմանավորված իր առողջական խնդիրներով:

Հիշեցնենք, որ Հրաչյա Գեւորգյանը հայտարարել էր, որ նույն «Դատապարտյալների հիվանդանոցի» բժիշկները իրեն ինչ-որ դեղեր են ներարկել, որի հետեւանքով ինքը ոչ խոսել է կարողանում, ոչ քայլել:

«Ինչը որ թուրքը չի անում, իրենք անում են, միայն չբացահայտվի՝ իրենք ինչ են ինձ ներարկել ցեբեի բժիշկները: Որ երկու տարի է ոչ կարողանում եմ խոսել, ոչ էլ քայլել: Եվ իրենք մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացահայտվի այս բոլորը, այլ մառալնի ինձ սովամահ են անում: Ստեղ հարցը հեռախոսը չի, իրենց ստուկաչների մոտ 3 հատ հեռախոս եւ մի հատ պլանշետ սաղի մոտ կա: Էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում: Իսկ վաբշե բոլորի մոտ կա, ու մեկի տեղը երկու հատ: Ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին եւ մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձեւի համար տանեն հանձնեն: Էդ որ հեռուստացույցով ցույց են տալիս, դրանք էդ փչացած հեռախոսներն են: Ամիսը 2 հատ փչացած հեռախոս եւ ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս ես, քանի հատ կուզես պահի: Կամեռ կա, որ շատ ա տալիս՝ 40-50 հազար դրամ փող:

Հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպերին. ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս, բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող ով ուզում ա գա մոտս, շատ բան կա ասելու ու գրելու, իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ»,- իր նամակում գրել էր Գեւորգյանը:

«ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հրաչյա Գեւորգյանի կողմից օրերս զանգվածային լրատվության միջոցներով հնչեցված հայտարարության վեդրաբերյալ պարզաբանում ենք, որ փաստի կապակցությամբ ՔԿՎ պետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի կողմից հանձնարարվել է կատարել ուսումնասիրություն: Կալանավորված անձ Հրաչյա Գեւորգյանին են այցելել ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի աշխատակիցները, սակայն վերջինս հրաժարվել է իր ներկայացրած փաստերի վերաբերյալ որեւէ մանրամասն ներկայացնել կամ բացատրություն տալ»,- պարզաբանեց Գոռ Ղլեչյանը:


մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Հ.Գ. Նշված կալանավորը 2017թ.-ին մահացել է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (30.07.16)
Դիտումներ: 14627 | Տեգեր: կա, շատ, Կամեռ, նույնիսկ, Սենց, չկա., տալիս՝, կինոներում, բան, որ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *