menu
person

Որքան արժե հարսանիքի կազմակերպումը Հայաստանում

 


 

   armlur.am

Ընտանիք կազմել ցանկացող զույգերը վաղ թե ուշ կանգնում են միևնույն խնդրի առջև՝ ամուսնանալ հարսանեկան մեծ արարողությամբ, փոքր խնջույքով, թե բավարարվել, օրինակ, որևէ երկիր կամ հանգստյան վայր մեկնելով:  Այս հարցի շուրջ կարծիքները մշտապես հակասական են եղել, չէ՞ որ որքան մարդ, այնքան կարծիք:

Մարդկանց մեծամասնությունը, սակայն, գրեթե համակարծիք է մեկ հարցի շուրջ՝ հարսի ճերմակ զգեստ կրելը ոչ միայն ցանկալի է, այլև՝ պարտադիր:

Սակայն հարսանեկան արարողությանը պատրաստվողները, բնականաբար, կանգնում են մի բարդ խնդրի առջև, այն է՝ կատարել բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները, որոնց համար առաջին հերթին գումար է անհրաժեշտ:

Armlur.am-ը որոշեց հետաքրքրվել, թե Հայաստանում ինչքան կարող է արժենալ հարսանեկան արարողության անցկացումը՝ իր բոլոր անհրաժեշտ մանրուքներով:

Սկսենք հենց հարսի համար այդ օրն ամենակարևոր հանգամանքից՝ հարսանեկան ճերմակ զգեստից: Շատերը սկսել են այն գնել արտասահմանյան կայքերից, քանի որ այդպես ավելի մատչելի է լինում: Շատ հարսանյաց սրահներ աստղաբաշխական արժեք ունեցող հարսանեկան զգեստներ են առաջարկում, որը հասու չէ սովորական քաղաքացուն: Այս հարցում, իհարկե, օգնության է գալիս զգեստի վարձակալությունը, սակայն այստեղ էլ խնդիրն այն է, որ ստիպված ես լինում կրել մի քանի այլ մարդկանց կողմից արդեն իսկ հագած հագուստը:

Հարսանյաց սրահների պակաս Երևանում չես հանդիպի: Դրանցում զգեստի վարձակալումը կարող է սկսել, օրինակ, 100 հազար դրամից: Նշենք, որ արժեքը կախված է հանգամանքից՝ նախկինում այն հագել են, թե՝ ոչ: Զգեստի հետ մեկտեղ` սրահի կողմից տրվում են նաև զամբյուղներ, քող, թագ և այլն: Հարսի կերպարի անբաժան մասն են կազմում կոշիկը, քողը, ծաղկեփունջը:

Հարսանյաց սրահներն օգնում են նաև տարոսիկների, մոմերի, նաև՝ հրավիրատոմսերի հարցում: Շատերն են նշում, որ այս փոքր աքսեսուարների համար շատ հաճախ ավելի շատ գումարներ են ծախսվում: Օրինակ՝ 1 տարոսիկի արժեքը սկսում է մոտ 250 դրամից, հրավիրատոմսինը՝ 700 դրամից, բաժակներին էլ՝ 4000-5000: Սակայն, հիմա շատերը նախընտրում են այս կարևոր ատրիբուտները պատրաստել ինքնուրույն:

Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (28.06.18) | Հեղինակ: armlur.am W
Դիտումներ: 1126 | Տեգեր: Հայաստանում, կազմակերպումը, Որքան, հարսանիքի, արժե | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *