menu
person

Ո՞ւմ անուններով էին Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված սեփականության վկայականները

 


 

   aravot.am

Այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադառնալով Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված մի քանի տասնյակ սեփականության վկայականներին, ասաց, որ դրանք ճիշտ է՝ ինքն անձամբ չի զննել, բայց դրանք եղել են եւ Մանվել Գրիգորյանի, եւ նրա ընտանիքի անդամների, եւ այլ անձանց անուններով:

Հարցին, թե տեղյա՞կ էր ԱԱԾ-ն յուրացումների մասին, զենքի մասին, պարոն Վանեցյանն ասաց, որ իհարկե տեղյակ էին, բայց չեն ցանկանում իրենց քննության օպերատիվ մասը ներկայացնել:
Պարոն Վանեցյանը նաեւ ասաց, որ երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, ապա տվյալ անձը կարող է վճարել այդ գումարները եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, սակայն Մանվել Գրիգորյանի դեպքում այդ բացահայտումները չեն դասվում այդ շարքին:

Մանրամասն...



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (18.06.18) | Հեղինակ: aravot.am W
Դիտումներ: 1159 | Տեգեր: անուններով, Մանվել, Ո՞ւմ, Գրիգորյանի, տանը, սեփականության, վկայականները, Են, հայտնաբերված | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *