menu
person

Ներկայացվել են զինծառայողներին հատկացվող իրային միջոցներն ու ճաշատեսակները

 


 

   ՀՀ ՊՆ

Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպել էր ՀՀ զինված ուժերի շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու ցուցադրություն:

Ներկայացվել են զինծառայողներին հատկացվող անկողնային, հանդերձանքի և կենցաղային պարագաները, համազգեստն ու կոշկեղենը: Զբոսայգում կազմակերպվել էր նաև զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրություն:

Զինված ուժերի թիկունքային ապահովման պատասխանատուներն ընդգծել են, որ բանակի ճաշացանկը պարբերաբար թարմացվում է, խիստ հսկողություն է սահմանված մատակարարվող սննդամթերքի որակի նկատմամբ, իսկ ճաշատեսակները պատրաստվում են սահմանված չափաքանակներով և բարձրորակ սննդամթերքով:

 

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև պարտադիր զինծառայողների պարենային և իրային ապահովման չափաքանակների դիդակտիկ նյութեր:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (16.06.18) | Հեղինակ: ՀՀ ՊՆ W
Դիտումներ: 880 | Տեգեր: հատկացվող, զինծառայողներին, ներկայացվել, Են, ճաշատեսակները, միջոցներն, իրային, Ու | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *