menu
person

Նանան ամուսնանում է․ Ո՞վ է նրա հարուստ փեսացուն․ պարզաբանում է Նանայի մենեջերը

 


 

   socialmedia.am

Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական շոուբիսնեսի ամենաքննարվող դեմքերից մեկը երգչուհի Նանան է: Պատճառը նրա հարսանյաց զգեստով նոր ֆոտոշարքն էր, ինչը խոսակցությունների մեծ ալիք բարձրացրեց: Երգչուհին էլ, օգտվելով առիթից, ոչ մի մեկնաբանություն չտվեց երկար ժամանակ մնալով քննարկումների կիզակետում:

Esem.am-ի հետ զրույցում Նանայի մենեջերը` Պողոս Ամիրխանյանը, պարզաբանեց երգչուհու անվան շուրջ տարածված խոսակցությունները: «Իրականում Նանան չի ամուսնացել: Հարսի զգեստով լուսանկարներն էլ ոչ թե իր հարսանիքի ժամանակ են արվել, այլ ամսագրերից մեկի համար, որի հերթական համարի շապիկին նա էր,- ասաց Պողոսը` հավելելով, որ երգչուհին դեռ չի մտածում ամուսնության մասին, քանի որ ծանրաբեռնված է ստեղծագործական աշխատանքներով:

– Առաջիկայում նոր երգերի ձայնագրություններով, արտերկրում մենահամերգներով ու հավաքական համերգներով է զբաղված: Ցանկություն ունենք նաև նոր տեսահոլովակ ներկայացնել, որը ժամանակի սղության պատճառով չենք կարողանում իրականացնել»:

Նանայի հարսանիքի մասին նյութերի մեկնաբանությունների հատվածում ծավալվել էր խոսակցություն, ըստ որի, Նանան նախկինում ամուսնացած է եղել և երեխա ունի: Այս մասին ևս խոսեցինք Պողոսի հետ, ով ծիծաղելով ասաց. «Երևի կա մեկը, ով Նանայից լավ գիտի նրա ապրած կյանքը: Նման բամբասանքները չեն համապատասխանում իրականությանը. Նանան երբևէ ոչ ամուսնացած է եղել, ոչ էլ երեխա ունի»:

Թեև երգչուհու մենեջերը փորձեց հերքել այն փաստը, որ այժմ երգչուհու սիրտը զբաղված է, վերջինս իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է. «Անձնական կյանքումս ամեն բան կարգին է. առաջ Աստված, շուտով կամուսնանամ»:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (20.03.18) | Հեղինակ: socialmedia.am W
Դիտումներ: 1050 | Տեգեր: Ո՞վ, պարզաբանում, Նանան, ամուսնանում, է․, մենեջերը, Նանայի, հարուստ, փեսացուն․, նրա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика