menu
person

Մոնթե. «Հրամանատարը պատերազմի ժամանակ չի կարող լինել կուշտ ու սափրված...». 1993 թվականի հունիսին նա ընկավ... (սպանեցի՞ն)

 


 

   

Կալիֆորնիայի Վիսեյլիա քաղաքում, ցեղասպանությունը վերապրած ընտանիքում 1957 թվականին ծնվեց Մոնթեն: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Մոնթեն ծնողների հետ ճամփորդեց աշխարհի 41 երկրում: Ճամփորդություններից շատ բան սովորեց, բայց նրա կյանքը շրջադարձ ապրեց երկու կարևոր իրադարձությունից հետո, երբ իմացավ իր ով լինելը և այցելեց իր պապերի երկիր:

Մի անգամ ուսուցչուհին նրան հարցրեց՝ ի՞նչ ազգություն ունես: Մոնթեն անմիջապես պատասխանեց, որ ամերիկացի է: Ուսուցչուհին էլ, թե՝ ամերիկացի լինելով՝ պետք է նաև ազգություն ունենաս: Մոնթեն շտապեց տուն և իր ազգային պատկանելության մասին հարցրեց ծնողներին: Հայ էր: Ավելորդ ժամանակ չկար. Մոնթեն սկսեց ծանոթանալ՝ ովքե՞ր են հայերը և որտե՞ղ են ապրել իր պապերը:

Մոնթե. հրամանատարը պատերազմի ժամանակ չի կարող լինել կուշտ ու սափրված
Նա այս հարցադրումներով այցելեց պապերի երկիր` այժմյան Թուրքիա: Սկզբում չէր հասկանում, թե ինչու են իրենք այդքան հեռու ապրում հայրենիքից: Հարցի պատասխանը ստացավ հայրենիքի պատմությունն ուսումնասիրելուց հետո։

Մոնթե Մելքոնյանը սովորել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում՝ հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժնում: Նա ուներ բացառիկ ընդունակություններ, 4 տարվա ծրագիրը յուրացրեց երկուսուկես տարում: Մոնթեն տիրապետում էր 7 լեզվի: Բուն կրթական պրոցեսներից դուրս Մոնթեն զբաղվում էր նաև հայանպաստ գործունեությամբ: Նա հիմնեց «Հայ ուսանողների միությունը», կազմակերպեց Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներ:

Մոնթեն առաջին անգամ Հայաստան է այցելել 1990 թվականին: Մոտ մեկ տարի նա զբաղվեց գիտական աշխատանքով, հետո իմացավ Շահումյանում լարված դրության մասին ու «Ավո» կեղծանվամբ մեկնեց Արցախի հյուսիսային դարպաս:

Ղեկավարեց Մարտունու (գրաված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները: Նրա ղեկավարած ամենափայլուն գործողություններից է Օմարի լեռնանցքի նվաճումը։

1993 թվականի հունիսի 12-ին հերոսն ընկավ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:

Հասարակ ժողովրդից մինչև զինվոր ու հրամանատար սիրում էին Մոնթեին: Տեղեկություն կա, որ մարտունեցիները չէին թողնում Մոնթեի դին այնտեղից տանեն. Մոնթեն նրանցն էր:

Աշխարհը չէր ստեղծել այնպիսի ուսադիրներ, որ արժանի էին Լեոնիդի ուսերին
Մարտական ընկերներից Սլավիկ Հայրապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մի առիթով պատմել է, որ Մոնթեն շրջում էր կարկատած հագուստով, իսկ նոր բաճկոնները բաժանում էր զինվորներին: Իսկ գերիների հանդեպ հատուկ ուշադրություն էր պահանջում:

«Ինձ մոտ ադրբեջանցի գերիներ կային, ասեց` Սլավիկ, նրանց օրը քանի՞ անգամ ես կերակրում, ասեցի` Ավո, ի՞նչ կերակրել։ Ասեց` պետք է 3 անգամ կերակրել։ Ես էլ, թե` Ավո, կարո՞ղ է պատահի մի հատ էլ լողացնենք, ասեց` այ ճիշտ ես ասում, նաև լողացրու»,-պատմեց Սլավիկ Հայրապետյանը:

Մոնթեն չէր սիրում երկու բան, երբ իրեն շողոքորթում էին և ալկոհոլային խմիչքներ էին օգտագործում: Երկու դեպքում էլ այդ մարդկանց անվանում էր «էշ»: Դա Մոնթեի ամենավատ բառն էր: Մոնթեի մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանը կարոտով ու ժպիտով է հիշում Մոնթեի հետ պատահած դեպքերից մեկը.

— Դու ո՞վ ես։

— Ես հրամանատարն եմ։

— Դուն էշ ես։

— Դու ո՞վ ես։

— Ես հրաձիգն եմ։

— Դուն էլ ես էշ։

Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր, ասաց՝ Մոնթե ջան, ես էլ եմ էշ։

— Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես:

1983 թվականին Մոնթե Մելքոնյանը հեռախոսով սեր խոստովանեց Սեդային: Ու այդ օրվանից նրանք անբաժան եղան: Նա մինչև օրս էլ հիշում է իր հերոսին: Սեդան որդի ունի. առանց վարանելու տղան կնքվեց Մոնթե անունով:

Մոնթե Մելքոնյանը սիրել է պառկել գետնին, նայել երկնքին ու խորհել կամ էլ զբաղվել է կենդանիների հետ։

Աղբյուրը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (19.06.18)
Դիտումներ: 3637 | Տեգեր: պատերազմի, Մոնթե., «Հրամանատարը, կուշտ, լինել, սափրված...»., չի, Ու, ժամանակ, կարող | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *