menu
person

Կնոջ այս տեսակը գրավում է բոլոր տղամարդկանց

 


 

   

 

+ չի փոխվում ուրիշների քմահաճույքով, որովհետեւ գնահատում է իրեն եւ մնում է այնպիսին, ինչպիսին կա,

+ իր երազանքներից չի հրաժարվում միայն նրա համար, որ ինչ-որ մեկին դուր չեն գալիս իր գաղափարները, նա ձգտում է իրականացնել իր երազանքները, ոչ թե մոռանալ դրանց մասին,

+ չի վախենում սիրուց, չնայած գիտի, որ դա կարող է շատ անակնկալներ բերել,

+ հանգիստ է եւ գիտե, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի,

+ թույլ չի տալիս իր հանդեպ անհարգալից վարվել,

+ այնպես է ապրում, ասես այսօր իր կյանքի վերջին օրն է եւ ինքը երբեք այնքան երիտասարդ չի լինի, որքան այսօր եւ հիմա,

+ երբեք չի փախչում անցյալից, ավելի շուտ հասկանում է, որ դա իրեն անգին փորձ է տվել եւ դրա շնորհիվ ինքն ավելի իմաստուն կլինի եւ կկարողանա ապագայում օգտագործել այդ փորձը, 

+ թույլ չի տալիս, որ ինչ-որ մեկն ավերի իր մտքերը, գաղափարները եւ փորձի կտրել իր թեւերը, կյանքի հանդեպ սերը նրան օգնում է հաջողությամբ առաջ գնալ, 

+ չի կասկածում, որ պետք  է պլաններ կառուցել եւ որ ինքը կիրագործի դրանք, նա գիտե, որ այդ պլանների իրագործումն իր կյանքը դեպի լավը կփոխի, 

+ չի վախենում սիրել: Սիրելը քաջերի գործն է: Նա ռիսկի է դիմում եւ խաղադրույք է անում զգացմունքների վրա, որպեսզի իր կյանքը լցնի գեղեցիկ հարաբերություններով, եւ թող լինի, ինչ լինում է: Նա չի նահանջում, նա քաջ է եւ կպայքարի իր սիրո համար: 

+ չի մոռանում մի շատ կարեւոր բան. չարժե փորձել ավելի լավը կամ ուրիշ թվալ միայն նրա համար, որ դուր գա ինչ-որ մեկին: Գլխավորն այն է, որ ինքը լինի եւ հաստատ իմանա, որ ինքը միակն է: Դա հատուկ պարգեւ է, դա մարդկանց ստիպում է անսահմանորեն տենչալ քեզ եւ սիրել,  

+ չի վախենում կյանքից, որովհետեւ գիտե. ինչ էլ որ լինի իր կյանքում, դա իրեն միայն ավելի ուժեղ եւ ինքնավստահ կդարձնի, 

+ երբեք ժամանակ չի ծախսում այն գործերի վրա, որոնք իրեն իրոք դուր չեն գալիս: Նա հստակորեն գիտե, թե ինչի է ձգտում եւ ինչի է արժանի: Նա թույլ չի տալիս, որ ինչ-որ մեկը մանիպուլյացիայի ենթարկի իր կյանքը, 

+ երբեք ոչ մեկին թույլ չի տալիս իր հանդեպ վատ վարվել եւ իրեն ցավ պատճառել` ոչ հոգեբանական, ոչ ֆիզիկական,

+ երբեք չի կորցնում սեփական արժանապատվությունը,

+ իրեն թույլ չի տալիս ենթարկվել ուրիշների կարծիքին: Նա գիտակցում է, որ ավելի հեշտ բան չկա, քան խորհուրդներ տալն ու դատողություններ անելը: Բայց ուրիշներից ոչ մեկը իրոք նրա տեղում չի լինի:


Մանրամասն` pressmedia.am



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (25.07.17)
Դիտումներ: 8621 | Տեգեր: Այս, բոլոր, տեսակը, գրավում, Կնոջ, տղամարդկանց | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика