menu
person

Կինը դավաճանում էր մտերիմ ընկերոջ հետ՝ սպանություն հոգեկան խիստ հուզմունքի վիճակում2

 


 

   pastinfo.am

Տղամարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել մտերիմ ընկերոջը ու սպանել նրան: Սպանությունը կատարվել է կնոջ ու մտերիմ ընկերոջ հակաբարոյական գործողությունների ու երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով առաջացած կումուլյատիվ աֆեկտի` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Այսպես, ըստ մեղադրանքի, Ա. Բադալյանը՝ կասկածներ ունենալով, որ կինն իրեն դավաճանում է իր մտերիմ ընկերոջ հետ, 2015թ. ապրիլ ամսվա ընթացքում ուսումնասիրել է կնոջ բջջային հեռախոսը և պարզել, որ վերջինս սեռական կապի մեջ է գտնվում ընկերոջ հետ: Այդ մասին խոսել է նաև կնոջ հետ, որի ընթացքում վերջինս խոստովանել է իր և մտերիմ ընկերոջ միջև առկա սեռական կապի մասին:

2015թ. հունիսի 14-ին ժամը 22:30-ից 23:00-ի սահմաններում գարեջրատանը հանդիպել է ընկերոջն, ով այնտեղ գտնվել է իր սիրուհի մեկ այլ կնոջ հետ, անմիջապես դուրս է եկել գարեջրատանից և նստել նրա դիմաց գտնվող զրուցարանում: Քիչ անց գարեջրատնից դուրս են եկել նաև ընկերը՝ սիրուհու հետ, ու ավտոմեքենայով հեռացել:

Կրկին հիշելով կնոջ դավաճանության մասին և պատկերացնելով, որ այդ կնոջ փոխարեն իր մտերիմ ընկերը սիրահետում է իր կնոջը, խանդի հողի վրա ցանկացել է պատժել ընկերոջը, մեկնել է տուն, ավտոմեքենան կայանել ավտոտնակում և ոտքով շարժվել դեպի ընկերոջ գտնվելու վայր: Ժամը 00:30-ի սահմաններում՝ հասնելով ընկերոջը պատկանող լճերի հատված` նկատել է կայանված ավտոմեքենան, որի սրահում գտնվել են ընկերն ու իր ընկերուհին: Ընկերը մեքենայից դուրս է եկել, իսկ Ա.Բադալյանը՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում իր մոտ մշտապես պահվող ծալովի դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր հատվածներին և հեռացել դեպքի վայրից:

Ստացած մարմնական վնասվածքներից 2015թ. հունիսի 21-ին ընկերը հիվանդանոցում մահացել է:

Ա. Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (05.12.16) | Հեղինակ: pastinfo.am W
Դիտումներ: 2289 | Տեգեր: հուզմունքի, խիստ, մտերիմ, հոգեկան, ընկերոջ, Կինը, դավաճանում, հետ՝, սպանություն, Էր | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика