RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Կա՞ արդյոք հուսալի մեթոդ արյան մեջ շաքարի մակարդակը իջեցնելու համար, որքան պետք է լինի նորման

Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն

 


 


   Համլետ Մելիքյան

Բժիշկները գիտեն, թե որքան սերտ են ածխաջրերի ու ճարպերի փոխանակության գործընթացները: Եթե նկատի առնենք, որ վերջին 200 տարում շաքարի սպառման մակարդակը 25 անգամ աճել է, ապա զարմանալի չի թվա, որ լիպիդային փոխանակության խախտման խնդիրն (ճարպային կուտակումներ) այսօր այդքան սուր է: 

Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը ոչ միայն ճարպակալման, այլև` խոլեստերինի կուտակման է հանգեցնում է, որի հետևանքով անոթների ճկունությունը նվազում է ու դրանց լուսանցքը նեղանում է: Արյունն անոթներում ինչպես հարկն է «չի կարողանում» շրջապտույտ կատարել, որը, ի վերջո, հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման ու սրտամկանի ծանրաբեռնվածության աճի:

Ոչ միշտ է, որ շաքարային դիաբետը կարող է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման հետևանքով առաջանալ, բայց հիվանդության վտանգավորությունը դրանից չի նվազում: Այս հիվանդության նենգությունը դրա անախտանշանային ձևերի խորացման մեջ է: Ահա թե ինչու շատ կարևոր է արյան մեջ շաքարի չափաբաժնին հետևելը, դրա ցուցիչը պարբերաբար ստուգելը` հատկապես 40 տարեկանից հետո:

Եթե այս բնութագրում նկատվում են փոփոխություններ, պետք է ձեռնարկել հետևյալ միջոցները.

- դիմել բժշկի ու կատարել նրա բոլոր հանձնարարականները,

- ազատվել ավելորդ քաշից,

- հետևել օրվա ընթացքում խմած ու արտաթորած հեղուկի ծավալին. ցանկալի է տվյալները գրանցել հատուկ մատյանում,

- թեպետ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նպաստում է արյան շաքարի մակարդակի իջեցմանը, այնուամենայնիվ խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի հանկարծ «չափը չանցնեք»,

- ընդհանուր վիճակի վատացման չնչին կասկածի դեպքում անգամ դիմեք բժշկի:

Արյան շաքարի քանակի մշտական ստուգուման ժամանակ անհրաժեշտ է հետևել հորմոնալ հավասարակշռությանը, քանի որ վահանաձև գեղձը էական ազդեցություն ունի լիպիդային փոխանակության վրա: Այս դեպքում առանձնահատուկ կարևորություն ունեն սեռական հորմոնները, որոնց արտադրությունը խախտվում է դաշտանադադարի փուլից սկսած: 

Վիճակագրությունը վկայում է, որ դաշտանադադարից հետո շաքարի նորման 8 անգամ ավելի է դեպի վատը փոխվում, ընդ որում այս օրինաչափությունն ավելի հաճախ նկատվում է կանանց մոտ, քանի որ կանանց սեռական հորմոններն առավել են խոչընդոտում խոլեստերինի կիտմանը: Խոլեստերինի քանակը կտրուկ աճում է վահանաձև գեղձի գործառույթի նվազման հետ միաժամանակ: 

Հայտնի է, որ հենց այս փուլում են սկսում առավել ինտենսիվորեն գոյանալ կարծրախտային կուտակներ, որոնք խոչընդոտում են անոթներով արյան հոսքին: Եթե վահանաձև գեղձի հիվանդագին վիճակ չի նկատվում, խոլեստերինային բալանսը քիչ է տուժում:

Այս գործընթացում նշանակալի դեր են խաղում նաև ենթաստամոքսային գեղձի հորմոնները: Օրինակ` եթե ոչ բավարար քանակությամբ ինսուլին է արտազատվում, ապա դա նշանակում է, որ շաքարային դիաբեդի առաջացման հավանականությունը շատ մեծ է: Խոլեստերինի նորմայի մեծացումը նպաստում է այլ լիպիդների մակարդակի բարձրացմանը, ուրեմն և աթերոսկլերոզի առաջացմանը:

Արյան մեջ շաքարի մակադակի բարձրացման հետևանքով առաջացած անհավասարակշռությունը նախականխելու լավագույն միջոցը դրա մշտական հաշվառումն է ու աննշան շեղումների դեպքում անգամ համարժեք բուժումը, դիետիկ սնունդը, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Չափահաս և առողջ մարդու մեկ լիտր արյան մեջ շաքարի պարունակությունը 3, 89- 5, 83 մմոլ է, երեխաների արյան մեջ` 3, 33-5, 55 մմոլ, իսկ 60 տարեկանից հետո նորման պետք է կազմի 6, 83 մմոլ: Հղիությունն աննշան ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի քանակի վրա` տատանվելով 3, 3- 6, 6 մոլի միջակայքում:

Արյան շաքարի մակարդակի փոփոխությունները, կամ ինչպես ընտրել գյուկոզաչափը

Ցանկացած բժիշկ կասի, որ արյան մեջ շաքարի մակարդակը պետք է գոնե տարին մեկ անգամ ստուգել, ընդ որում` նույնիսկ իրենց լիովին առողջ համարողները: Իմանալով արյան մեջ գլյուկոզայի առկայության կամ բացակայության մասին` մարդը կարող է ինքնուրույն փոփոխություններ կատարել իր սննդակարգում` թույլ չտալով որ շաքարային դիաբետը «գլուխ բարձրացնի»: 

Մեր օրերում գլյուկոզայի մակարդակի տատանումներին կարելի է հետևել նույնիսկ տնից դուրս չգալով: Դրա համար անհրաժեշտ է գլյուկոզաչափ սարք, իսկ թե ինչպես ընտրել այս սարքը` կիմանաք ստորև:

1. Կա երկու տեսակի գլյուկոզաչափ` ֆոտոչափական և էլեկրաքիմիական: Առաջինը չարժե ձեռք բերել, որովհետև դրա գործածումն ու պահպանումը բարդ է: Իսկ էլեկտրաքիմիականի աշխատանքի սկզբունքը հիմնված է արյան գլյուկոզայի ևսարքի հատուկ «թեստ-ժապավեն» -ի ռեագենտի փոխներգործության վրա: Արյան մի քանի կաթիլը «թեստ-ժապավեն» -ին բավական է, որ էկրանին վրա անմիջապես գրանցվի արյան մեջ շաքարի մակարդակի մասին տվյալները:

2. Էլեկտրաքիմիական գլյուկոզաչափերը տարբեր են` ոչ թե աշխատանքի սկզբունքով, այլ չափերով, ձևով, հիշողության ծավալով, աշխատանքի արագությամբ, հնարավոր շեղումների դիապազոնով;

3. Գլյուկոզաչափ ընտրելիս` նաև կողմնորոշվեք, թե սարքի որ գործառույթներն են ձեզ համար առաջնային: Օրինակ` պարտադի՞ր է, որ տվյալները համակարգչում ներբեռնեք, սարքի էկրանի ո՞ր չափսն է ձեզ գոհացնում, ի՞նչ լեզվով է, արդյո՞ք այն հարմար է տեղափոխման համար, որքա՞ն արյուն է պետք վերլուծության համար:

4. Քանի որ սարքի արժեքը պայմանավորված է գործառույթների քանակով, ապա ընտրեք այն, որի ծրագրային ապահովումը իսկապես կարևոր ու օտակար է ձեզ համար:

5. Ընտրություն կատարելիս հատկապես ուշադրություն դարձրեք թեստային ժապավեններին, որոնց վրա հատուկ ռեագենտ է քսված: Այդ ռեագենտն է ռեակցիայի մեջ մտնում արյան հետ: Ամեն նոր անալիզի դեպքում թեստային ժապավենը պետք է փոխել: 

Անպայման հարցրեք, թե դեղատանը միշտ լինո՞ւմ է այդ ժապավենից, քանի որ ռեագենտը պետք է լինի միայն տվյալ տեսակի գլյուկոմետր արտադրողինը: Սարքի հետ, որպես կանոն, որոշակի քանակության ժապավեն է տրվում: Եթե դուք մտադիր եք ձեր արյան շաքարի մակարդակը հաճախակի ստուգել, ապա ընտրեք ոչ թե 25, այլ 50 ժապավեն (այդ դեպքում ավելի էժան է), իսկ եթե սարքի ծառայությունից հազվադեպ եք օգտվելու, շատ ժապավեն գնելու կարիք չկա, քանի որ տուփը բացելուց հետո ռեագենտը 4-5 ամիս անց քայքայվում է: 

Կան հիվանդներ, որոնք ստիպված են օրվա ընթացքում 5 անգամ ստուգել իրենց արյան գլյուկոզայի մակարդակը. այս դեպքում նրանք պետք է հաշվեն, թե ամսվա ընթացքում իրենց քանի ժապավեն անհրաժեշտ կլինի: Քանի որ դրանք էժան չեն, այդ հանգամանքը կարող է այդ մարդկանց համար դառնալ ընտրության հիմնական չափորոշիչը:

6. Պետք է ուշադիր լինել նաև մաշկը հատող նշտարիկներին: Քանի որ այս գործիքը պետք է բացարձակ մանրէազերծված լինի, խորհուրդ է տրվում ամեն անգամ նոր նշտարիկ գործածել, բայց եթե այն գործածելուց հետո լավ մշակվի և հատուկ պահունակում պահպանվի, կարելի է ասեղը 10 անգամ գործածել:

7. Մատը ծակելուց առաջ պետք է ձեռքերը տաք ջրով լավ լվանալ: Վարակազերծման համար խորհուրդ չի տրվում սպիրտ օգտագործել, որովհետև դրա բաղադրիչները քայքայում են «թեստ-ժապավեն» -ը, իսկ դա կարող է անդրադառնալ արդյունքի վրա: Ծակելուց առաջ մատը մի քիչ մերսեք, որպեսզի արյան շրջանառությունն ակտիվանա: 

Ծակեք ոչ թե մատի բարձիկի կենտրոնը, այլ եզրային մասը: Մատի այդ հատվածում նյարդային վերջույթները քիչ են, և ծակելիս շատ ցավոտ չի լինում: Բացի այդ, այդ հատվածում շատ են մազանոթները, և արյան ելքը ավելի լավ է տեղի ունենում: 

Եթե արյունը լավ չի արտահոսում, մատն ուժգին մի սեղմեք, որովհետև այդպես դուք դուրս եք մղում ոչ թե արյունը, այլ` հյուսվածքային հեղուկը:

8. Տարեց մարդկանց խորհուրդ է տրվում գնել ավտոմատ կոդավորում ունեցող գլյուկոզաչափ, որպեսզի ամեն անգամ վերստին կոդավորման խնդիր չառաջանա:

Նախադիաբետ` վտանգավոր երևույթ

Շաքարի անալիզ կատարող ցանկացած բժիշկ պետք է իմանա, որ հետազոտությունը պետք է կատարվի սննդառության սովորական ռեժիմի պայմաններում: Բացառություն կարելի է անել այն դեպքերում, երբ արյան անալիզի օր նշանակելուց առաջ հիվանդը շատ է կերել կամ, հակառակը, շատ քիչ է կերել: 

Վերլուծության արդյունքի վրա կարող է ազդել նաև հիվանդի ցանկացած սրված վիճակը` լինի դա սովորական մրսածություն, թե սրտամկանի կաթված: Եթե կինը հղի է, ապա էականորեն փոխվում են նորմայի չափորոշիչները:

Ածխաջրային փոխանակության խախտման մասին վկայող առավել վտանգավոր ախտանշան է նախադիաբետը: Ներկայում դա բավականին տարածված երևույթ է, և ռիսկային խմբի մեջ են հավելյալ քաշ և արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող մարդիկ: 

Քանի որ այդպիսի մարդկանց հանձնարարվում է անմիջապես նիհարել, ապա նրանք պետք է աշխատեն հնարավորինս խուսափել շաքար պարունակող սննդամթերքից: Օրական պետք է ստանալ 1500-ից ոչ ավելի կալորիա, իսկ քաղցրավենիքը և տապակած կերակուրն ընդհանրապես պետք է բացառել: 

Արգելվում է նաև սերուցքային կաթը, նրբերշիկը և կաթնաթթվային յոգուրտը: Պետք է սովորություն դարձնել օրական 5-6 անգամ սնվելը: Օգտակար է լողը:

Ինչպես իջեցնել արյան շաքարի մակարդակը ժողովրդական բուժամիջոցներով

Ժողովրդական բժշկության միջոցները կարող են օգտակար հավելում լինել բժշկի հանձնարարականներին, բայց չի կարելի ժողովրդական բուժամիջոցները դասական բժշկությանը լիարժեք այլընտրանք դիտարկել: 

Դրանք կարելի է օգտագործել միայն բժշկի ցուցումով: Իմացեք, որ շաքարի մակարդակը իջեցնող ժողովրդական բուժիչ պատրաստուկները լիովին չեն կարող փոխարինել շաքարն իջեցնող դեղերին:

Հաճախ շաքարի մակարդակը կանոնավորելու համար օգտագործվում են հետևյալ պատրաստուկները.


Վարսակ

Դարմանը պատրաստելու համար անհրաժեշտ է վարսակահատիկ ու վարսակի մղեղ: Պետք է մեկ ճաշի գդալ վարսակը կամ մղեղը լցնել 1, 5 բաժակ սառը ջրի մեջ, դնել մարմանդ կրակին և 10-15 րոպե եռացնել, հետո թողնել սառի և թուրմը պահել սառնարանում: Պետք է խմել ուտելուց 15 րոպե առաջ` օրական 3-4 անգամ:

Հապալաս

Վաղուց է հայտնի այս հատապղի` շաքարի մակարդակն իջեցնող հատկությունը: Թուրմ պատրաստելու համար կարելի է օգտագործել նաև բույսի տերևները:

Եթե դեղը հատապղից եք պատրաստում, ապա մեկ բաժակ ջրին բավական է 25 գրամը: Պետք է 15 րոպե եռացնել, ուտելուց 10 րոպե առաջ խմել` օրական 2-3 անգամ` երկուական ճաշի գդալ:

Իսկ տերևներից պետք է թուրմ պատրաստել: Երկու բաժակ եռացրած ջուրը լցրեք մեկ ճաշի գդալ լավ մանրատված տերևների վրա և 5 րոպե եռացրեք: Ամեն ուտելուց առաջ մեկական բաժակ խմեք:

Սովորական ընկույզ

Շաքարային դիաբեդի դեպքում ընկույզի միջապատերից պատրաստված թուրմն անփոխարինելի դեղ է. այն պահպանում է արյան շաքարի օպտիմալ մակարդակը:

Կես լիտր սառը ջրին խառնեք ընկույզի 40-50 գրամ միջնապատ ու մեկ ժամ եփեք: Թուրմը խմեք ուտելուց առաջ` թեյի մեկ գդալ:

Թուրմ կարելի է պատրաստել նաև ընկուզենու տերևներից, բայց դրա համար անհրաժեշտ է օգտագործել միայն դալար տերև: Մեկ ճաշի գդալ մանրատված տերևի վրա լցնել մեկ բաժակ ջուր և մեկ րոպե եռացնել, հետո թրմել ու հավասար չափաբաճիններով ամբողջ օրվա ընթացքում խմել: Բուժման կուրսը` մեկ տարուց ոչ ավելի:

Մեխակ

Այս համեմունքը ոչ միայն արյան պարունակած շաքարի մակարդակն է իջեցնում, այլև մաքրում է անոթները: Մեխակի 20-25 հատիկի վրա մեկ բաժակ եռման ջուր լցրեք ու առնվազն 12 ժամ թողեք թրմի: Լավ կլինի թուրմը պատրաստեք երեկոյան, որպեսզի արդեն առավոտյան խմեք: Մեկ բաժակ թուրմը հավասար ճափաբաժիններով պետք է խմել ուտելուց 30 րոպե առաջ` երեք անգամ: Բուժման կուրսը` 6 ամիս:

Դափնետերև

Թերմոսի մեջ գցել միջին չափի 10 տերև և վրան լցնել մեկ բաժակ եռման ջուր և թողնել, որ մեկ օր թրմի: Դեղը տաք-տաք խմել` ուտելուց կես ժամ առաջ, օրական 3-4 անգամ: Ամեն անգամվա համար քառորդ բաժակը բավական է: Բուժման կուրսը` 4-6 օր:

Ծովաբողկ (խրեն)

Ծովաբողկը նպաստում է, որ արյան պարունակած շաքարի մակարդակն աստիճանաբար իջնի: Դեղ պատրաստելու համար պետք է օգտագործել միայն բույսի արմատը: Այն պետք է շատ մանրատամ քերիչով քերել, մեկ ճաշի գդալ զանգվածի վրա ճաշի 10 գդալ թթված կաթ լցնել և ուտելուց առաջ 1 գդալ կլանել` օրական 3 անգամ:

Սև հաղարջ

Այս բույսի տերևները հեշտությամբ իջեցնում են արյան շաքարի մակարդակը և բուժում են շաքարային դիաբետը: Սև հաղարջով թեյ պատրաստելու համար պետք է մեկ ճաշի գդալ մանրատված տերևների վրա մեկ բաժակ եռման ջուր լցնել: 10 րոպե հետո տաք-տաք խմեք: Որքան երկար տևի բուժման գործընթացը, այնքան արդյունքը տևական ժամանակ կպահպանվի:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (04.04.18) | Հեղինակ: Համլետ Մելիքյան
Դիտումներ: 875 | Տեգեր: Արյան, ՀԱՄԱՐ, իջեցնելու, արդյոք, կա՞, մակարդակը, հուսալի, շաքարի, մեջ, մեթոդ | - Վարկանիշ -: 0.0/0