menu
person

Իշլի Քյուֆթայի պատրաստման բաղադրատոմսը (տեսանյութ)

 


 

   





Ինչպես պատրաստել լցոնված կոլոլակ (իշլի քյուֆթա)

Միջուկի միսը (յուղոտ), սոխը, կանաչին աղալ: Միսը դնել եփվելու, վրան մի բաժակ ջուր լցնել: Երբ հեղուկը ցամաքի, վրան լցնել աղացած սոխը: Մի կտոր կարագ դնել, տապակել: Երբ սոխը փափկի, ավելացնել աղացած կանաչին: Կարելի է կտրատած ընկույզ և քիմիոն ավելացնել: Համեմել նաև աղով, պղպեղով: 

Վրայի շերտի համար ընտրել փափուկ անյուղ միս: Միսն աղալ երկու անգամ: Բլղուրը թրջել գոլ ջրով, աղ, կարմիր պղպեղ ցանել, խառնել, թողնել տաս րոպե: Բլղուրը խառնել կարմիր մսին: Եթե հարկ լինի, աղ ցանել: Լավ խառնելուց հետո ափի մեջ վերցնել բռի չափով բլղուրով միս: Մյուս ձեռքի բութ մատով փոս անել, բութի և ցուցամատի օգնությամբ ծեփել գունդը և ստանալ դատարկ ձվաձև զանգված: 

Աշխատել, որ քյուֆթայի «պատերը»  հնարավորինս բարակ լինեն: Զգուշորեն միջուկ լցնել մեջը, ծայրը փակել: Պետք է ստացվի կիտրոնի նման ձվաձև քյուֆթա: Աշխատելիս ձեռքն անընդհատ  թրջել: Քյուֆթաները տապակել առատ յուղի մեջ մինչև կարմրելը: 

Պատրաստման մեկ այլ, ավելի տարածված եղանակ է աղաջրում եփելը: Եփել այնքան, մինչև քյուֆթաները  բարձրանան ջրի երես: Մատուցել կիտրոնի շերտերի հետ:


Mykitchen.am
 

 

Սիրիահայ խոհարարի խորհուրդները. ինչպես պատրաստել համեղ իշլի քյուֆթա

Սիրիահայ խոհարար Մարալ Էսմերյանը իշլի քյուֆթան համեղ պատրաստելու համար առաջարկում է օգտագործել այս կերակրատեսակը պատրաստելու սիրիահայերի գաղտնիքները:

Խոհարարի խոսքով՝ սիրիահայերի պատրաստած իշլի քյուֆթան ավելի համեղ է ստացվում, քանի որ նրանք միսը համեմում են բահար համեմունքով:

NEWS.am-ի հետ զրույցում տիկին Մարալը ասաց, որ բահարը լավ համ է տալիս իշլի քյուֆթայի միջուկին, քանի որ այդ համեմունքի համը նման է դարչինի, մեխակի և մշկընկույզի խառնուրդի համին:

Խոհարարի խորհրդով՝ իշլի քյուֆթայի միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է յուղով տապակել աղացած 3 գլուխ սոխ, 1կգ տավարի յուղոտ միս, ապա ավելացնել ընկույզ, հոտավետ պղպեղ՝ բահար եւ աղ:

Իշլի քյուֆթայի վերին շերտը պատրաստելու համար սիրիահայ խոհարարը խորհուրդ տվեց օգտագործել 1կգ տավարի անյուղ միս, դրան ավելացնել 500գր բլղուր, աղալ, ապա համեմել կարմիր պղպեղով եւ աղով:

Շարունակությունը՝ այստեղ




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (11.09.16)
Դիտումներ: 41596 | Տեգեր: Իշլի, բաղադրատոմսը, պատրաստման, (տեսանյութ), Քյուֆթայի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика