menu
person

Ինչպես են ազդում պլանշետները առողջության վրա

 


 

   

Սմարթֆոններն ու թաբլեթները մարդկությանը  վերադարձնում են դեպի էվոլուցիայի սկիզբ: Կվինսլենդի հետազոտական կենտրոնը թեստ է անցկացրել պարզելու համար, թե ինչպես են սմարթֆոններն ու թաբլեթները ազդում մարդու քայլվածքի, ողնաշարի և հավասարակշռության վրա: 

Նրանք 26 կամավորների խնդրել են հաղորդագրություն գրելով կամ որևէ բան կարդալով քայլել 25 մետր: Այդ ընթացքում հատուկ սարքերի միջոցով հետազոտողները հետևել են, թե ինչպես է փոխվում մարմնի դիրքը, որ մկաններն ինչ լարվածություն են ստանում: Պարզվել է, որ քայլելով տեքստ հավաքելը կամ կարդալը նախ փոխում է մեջքի դիրքը, այն դառնում է ավելի կոր և առաջ ընկած, ինչի հետևանքով մարդը կորցնում է հավասարակշռությունը: Պարանոցի մկանների վրա ընկնող ճնշումը 15 կիլոգրամով ավելանում է, լարվում են ուսերի և պարանոցի մկանները:

Բժիշկ Սիոբան Չաբռունը նշում է, որ սրա հետևանքով մարդը արդեն 40 տարեկանում բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերելու կապված ողնաշարի հետ: Մեկ այլ հետազոտությունը արդեն պարզել է, որ հաճախակի սմարթֆոն և թաբլեթ օգտագործողների 83 տոկոսը ցավեր է ունենում պարանոցում և ձեռքերի շրջանում, իսկ հաղորդագրություն գրելիս շնչառությունը և սրտի աշխատանքը դանդաղում են:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (28.04.18)
Դիտումներ: 826 | Տեգեր: ազդում, վրա, առողջության, Են, պլանշետները, Ինչպես | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *