menu
person

Ինչպես աճեցնել Անանաս (արքայախնձոր)՝ տան պայմաներում

 


 

   Takprosto

Արքայախնձորն ամենաարտասովոր և պոպուլյար արևադարձային միրգն է աշխարհում: Այն կարելի է աճեցնել ոչ միայն հատուկ պայմաններում, այլ նաև բնակարանում: Takprosto-ն ներկայացնում է արքայախնձորի աճեցումը տնային պայմաններում:

1. Ընտրեք թարմ արքայախնձոր՝ փարթամ և կանաչ տերևներով: Կեղևը պետք է լինի պինդ, շագանակագույն և առանց վնասվածքների:

2. Գլխի մասը կտրել հորիզոնական կտրվածքով և հանել ներքևի տերևները: Հեռացնել փափկամիսը՝ առանց վնասելու կեղևը:

3. Շրջել արքայախնձորի վերևի կտրած մասը գլխիվայր և թողնել, որ չորանա: Մոտ մեկ շաբաթ անց հիմնական կտրվածքը և տերևների կտրվածքները կդառնան պինդ:

4. Հետո այն տեղավորել ջրով լի տարայի մեջ: Այն պետք է արմատներ թողնի: Փոխել ջուրը երկու օրը մեկ, որպեսզի այն չպղտորվի:

5. Արմատ տալուց հետո գլխիկը տնկել թեթև հողի մեջ: Նախատեսված տարան պետք է լինի 15 սմ բարձրության: Հետևել, որպեսզի հողը չընկնի տերևների վրա:

6. Տնկին պետք է պահել տաք և լավ լուսավորվող տեղում: Հողը պետք է միշտ մի փոքր խոնավ լինի, բայց ոչ մի դեպքում՝ թաց:

7. Ջրել տնկին շաբաթը մեկ անգամ:

8. Պարարտացնել ամիսը մեկ անգամ:

9. Սպասեք ծաղկմանը: Կհայտնվի կարմիր կոն, որին կհաջորդեն կապույտ ծաղիկները: Ծաղկման պահից մինչև մրգի հասնելն անցնում է մոտ 6 ամիս:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (02.03.18) | Հեղինակ: Takprosto W
Դիտումներ: 2627 | Տեգեր: (արքայախնձոր)՝, տան, աճեցնել, Անանաս, պայմաներում, Ինչպես | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика