menu
person

Ինչպե՞ս իմանալ՝ կա՞ արդյոք կալցիումի պակաս օրգանիզմում

 


 

   med.news.am

Կալցիումը ամենակարեւոր դերակատարումներից մեկն ունի՝ մարդու օրգանիզմի համար: Հենց դրա շնորհիվ են ոսկրերն ու ատամներն՝ ամուր, իսկ մազերն էլ՝ առողջ մնում: Եւ հենց կալցիումն է օստեոպորոզի՝ ոսկրերի թուլացմամբ եւ նույնիսկ փոքր վնասվածքից, երբեմն նաեւ հասարակ փռշտոցից կամ հազից ջարդվածքով բնորոշվող հիվանդության կանխարգելման միջոց ծառայում:

Իսկ ինչպե՞ս իմանալ՝ արդյոք կալցիումի պակաս կա՞ օրգանիզմում

1. Ատամներ

Օրգանիզմում կալցիումի պակասի մասին ատամների վիճակից կարելի է դատել. եթե դրանք չափազանց զգայուն են դարձել՝ թթու սննդատեսակների նկատմամբ, իսկ էմալի ծածկույթն էլ բարակել է կամ ամբողջությամբ մաշվել՝ առաջին նշանն ունեք առ այն, որ օրգանիզմին շտապ կալցիում է հարկավոր:

2. Եղունգներ եւ մազեր

Եղունգների եւ մազերի վիճակը եւս շատ բան կհուշեն՝ օրգանիզմի մասին: Եթե դրանք էլ փխրուն են դառնում՝ պատճառը օրգանիզմում կալցիումի պակասը կարող է լինել:

3. Քաղցրեղեն

Որոշ մասնագետներ պնդում են, որ եթե մարդու մոտ քաղցրեղենով սնվելու անորոշ ցանկություն է առաջանում, այն եւս կարող է օրգանիզմում կալցիումի պակասի մասին վկայել: Նման դեպքերում կալցիում կամ դրա բաղադրությամբ հարուստ սնունդ ընդունելուց հետո քաղցրեղենով սնվելու ցանկությունը վերանում է:

4. Ոսկորներ

Իսկ եթե հաճախ, եւ գլխավորապես՝ գրեթե առանց պատճառի, կոտրվածքներ եք ունենում, երեւույթի պատճառն արդեն ոչ թե կալցիումի պակասը, այլ միանգամայն լուրջ՝ բժշկի անհապաղ օգնությունը պահանջող խնդիր կարող է լինել:

Շարունակությունը՝ այստեղ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (04.02.18) | Հեղինակ: med.news.am W
Դիտումներ: 954 | Տեգեր: իմանալ՝, կա՞, Ինչպե՞ս, կալցիումի, արդյոք, Օրգանիզմում, պակաս | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика