menu
person

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ զսպում եք մեզը

 


 

   

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ զսպում ենք զուգարան գնալու ցանկությունը։ Steptohealth.ru-ն գրում է, որ պարբերաբար այդպես վարվելու դեպքում կարող են առաջանալ անցանկալի հետևանքներ։

1. Մեզի վարակում։ Եթե պարբերաբար զսպում եք միզելու ցանկությունը, հաշվի առեք, որ հետևանքներից մեկը կարող է մեզի վարակումը լինել։ Կարող է զարգանալ բակտերիալ վարակ, որը կարող է ազդել նաև միզուղիների վրա։ Պատճառը շատ պարզ է. մեզը միկրոօրգանիզմներ է պարունակում, և, եթե դրանք երկար ժամանակ մնում են օրգանիզմում, կարող է վարակ զարգանալ։

2. Երիկամներում քարերի առաջացում։ Մարդկանց մի մասը գենետիկորեն նախատրամադրված է երիկամներում քարերի առաջացմանը։ Եթե դասվում եք այդ անձանց շարքին և հաճախ եք զսպում միզելու ցանկությունը, քարերի առաջացման գործընթացը կարող է արագանալ։ Շատ փոքր քարերը կարող են օրգանիզմից դուրս գալ նաև մեզի հետ, իսկ եթե մեզը երկար է մնում օրգանիզմում, դրանք մեծանում են և մնում երիկամներում։ Այդ դեպքում դրանք կարելի է հեռացնել վիրահատական միջամտությամբ։ Երիկամներում քարերի առաջացումից խուսափելու համար հարկավոր է շատ ջուր խմել և զուգարան գնալ այն պահին, երբ միզելու ցանկություն է առաջանում։ Այդ դեպքում օրգանիզմից պարբերաբար դուրս կգան բոլոր շլակները, իսկ երիկամները լավ վիճակում կլինեն։

3. Ցիստիտ։ Եթե պարբերաբար զսպեք միզելու ցանկությունը, միզապարկի պատերը կբորբոքվեն, և կզարգանա ցիստիտ։ Եթե միզելու ընթացքում տհաճ զգացողություններ եք ունենում, ընդ որում, քիչ մեզ է դուրս գալիս օրգանիզմից, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Սրանք կարող են վկայել ցիստիտի առկայության մասին։

4. Միզապարկը լայնանում է։ Միզապարկի պարունակությունն այնքան էլ մեծ չէ, և եթե ժամանակին չդատարկեք այն, այն կլայնանա։ Միզապարկում կարող է տեղավորվել մոտավորապես երեք բաժակ հեղուկ։ Սա կարելի է ասել այն դեպքերի համար, երբ զուգարան գնալու հնարավորություն պարզապես առկա չէ։ Երբ միզապարկը լցվում է, ուղեղի համապատասխան ռեցեպտորներն ազդանշան են ուղարկում, որ հարկավոր է զուգարան գնալ։ Դա չանելու դեպքում միզապարկը լայնանում է։

5. Կողմնակի ազդեցություն։ Եթե պարբերաբար զսպում եք միզելու ցանկությունը, կարող են առաջանալ կողմնակի ազդեցություններ, որոնք առաջին հայացքից կապված չեն դրա հետ։ Կարող է առաջանալ տապ, սարսուռ, ցավ որովայնում և այլն։

6. Մեզի ռեֆլեկտիվ արձակում միզածորաններ։ Սա հավանաբար ամենալուրջ հետևանքն է, որը կարող է սպառնալ հիվանդությունների առաջացմամբ։ Նախ՝ միզելու ցանկություն է առաջանում, ապա որոշ ժամանակ այն կարելի է պահել միզապարկում, բայց ի վերջո այն սկսում է հետ գնալ դեպի երիկամներ, ինչն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ է առաջացնում։

7. Որովայնի փքվածություն։ Եթե ժամանակին չեք դատարկում միզապարկը, կարող եք որովայնի փքվածություն ունենալ։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (04.02.18)
Դիտումներ: 1073 | Տեգեր: մեզը, կատարվում, եք, Երբ, ԻՆՉ, Օրգանիզմում, զսպում | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика