menu
person

Ինչ անել, եթե ձեր երեխան գերակտիվ է

 


 

   

Հետաքրքիր է, որ ըստ հետազոտությունների արդյունքների, երեխաների գերակտիվության և ցրվածության ախտանիշն ավելի հաճախ դրսևորվում է բաց գույնի մազեր և երկնագույն աչքեր ունեցողների և գրեթե 5 անգամ ավելի տղաների, քան աղջիկների շրջանում: Ինչո՞ւ: 

Թերևս բնությունն աղջիկներին ստեղծելիս հոգ է տարել, որ նրանք նույնիսկ մոր արգանդում ավելի դիմացկուն լինեն, քան տղաները:
Գերակտիվության և ցրվածության ախտանիշի ամենատարածված պատճառներից են հղիության ընթացքում մոր վնասվածքները, տարած վարակները, թունավորումը և այդ ժամանակահատվածում ընդունած դեղերի ազդեցությունը, ինչպես նաև բնապահպանական իրավիճակի ընդհանուր վատթարացումը: 

Ինչպե՞ս Է դրսևորվում գերակտիվությունը: Այդպիսի երեխաներին բնորոշ Է անդադար անհանգիստ շարժման մեջ գտնվելը, ուշադրության կենտրոնացման հարցում դժվարությունը, անվերահսկելի վարքագիծը:
Ասում են, որ երեխաների համար ավելի օգտակար բան չկա, քան մայրիկի քնքուշ ձեռքերի հպումը: Օրվա մեջ թեկուզ 15 րոպե գտեք փոքրիկի հետ առանձնանալու և քնքշանքի նման պահեր պարգԱելու համար: Երեխային հնարավորություն ընձեռեք իր ուժերը գործունեության տարբեր ասպարեզներում փորձելու համար:

Օրինակ, սկզբի համար լավ կլինի, եթե փոքրիկին առաջարկեք նկարել: Նրան ներկեր, մատիտներ, ֆլոմաստերներ տվեք: Սովորական ալբոմների փոխարեն կարող եք պաստառ կամ պլակատ վերցնել, երեխայի հասակի բարձրությամբ կախել պատից: Բոլորին է հայտնի, որ փոքրիկները շատ են սիրում պատերին նկարել, ուրեմն թողեք, որ նա դա անի: Նկարված պլակատը կարելի է հանել և տեղը նորը կախել: ճիշտ կլինի նկարները դեն չնետել: Պատկերացրեք, թե ձեր երեխան որքան ուրախ կլինի դրանք տեսնել մի քանի տարի անց:
Խուսափեք անդադար դիտողություններից:


 
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ



Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (16.10.16)
Դիտումներ: 2880 | Տեգեր: ԻՆՉ, Եթե, Ձեր, անել, երեխան, գերակտիվ | Վարկանիշ: 0.0/0
Яндекс.Метрика