menu
person

Իմ տղան անպայման կգնա ծառայության. Շուշան Պետրոսյան

 


 

   

Հայտնի երգչուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրել է՝ որեւէ մեկին չի դիմել, որ որդին ծառայությունից ազատվի։ Ասել է, որ նա 19 տարեկան է, սովորում է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ավարտելուց հետո կգնա ծառայության։

«Ոնց կարելի է որեւէ օգտատիրոջ սուբյեկտիվ կարծիքը վերցնել ու տարածել։ Իմ որդին 19 տարեկան է, Գեղարվեստի ակադեմիայում 2–րդ կուրսում է։ Նա կգնա անպայման, կավարտի կգնա ծառայության»,–ասել է Շուշան Պետրոսյանը։

Նշենք, որ Շուշան Պետրոսյանի որդու չծառայելու վերաբերյալ տեղեկությունը «Ֆեյսբուքում» հայտնվեց այն բանից հետո, երբ նա Աժ ամբիոնից պաթետիկ ելույթով հանդես եկավ, թե ինչպես պետք է սիրել երկիրն ու հայրենիքը, եւ ինչ է իրենից ներկայացնում «ազգ-բանակը» գաղափարախոսությունը։ Ահա երգչուհու ելույթը. «Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ՝ քո հարմարավետությունից, ապահովությունից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ, ուրեմն մի՛ գոռա, այդպես չեն սիրում: Հատկապես, որ չի բացառվում, որ մի քանի օրից երկրիդ հանդեպ սիրուդ խոստովանության գոռոցն ուրիշ բեւեռից լսվի: Հանգի՛ստ: Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի, ու հայն ու Հայքը՝ իր ակունքով, արմատներով ու իմաստնությամբ անհաղորդ են նման սիրուն»։

 Նյութի աղբյուրը՝ NEWS.am 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (24.07.18)
Դիտումներ: 962 | Տեգեր: անպայման, Իմ, Պետրոսյան, ծառայության., Շուշան, տղան, կգնա | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика