menu
person

~ի տղան կամ «նարկաման» է, կամ «ղումարբազ». Սեյրան Սարոյան

 


 

   

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Այս ֆոնին հետաքրքրական է հիշել գեներալ Մանվել Գրիգորյանի ընկերոջ՝ պատգամավոր Սեյրան Սարոյանի խոսքերը ԱԺ-ում, որում նա անդրադարձ էր կատարել բանակից գողություն անողներին.«Հլա ես չեմ տեսել, որ զինվորի հաց գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն: Կամ իրանց էրեխեքը նարկաման են դառնում, կամ ղումարբազ, կամ էդ փողերը կազինոներում քամուն են տալիս․․․ընենց որ՝ էտի թողեք Աստծո հույսին: Ավելի լավ ա Աստված պատժի, քանց թե դատախազը»,-հայտարարել էր Սեյրան Սարոյանը:

Փաստորեն, եթե հենվենք ձերբակալված գեներալի ընկերոջ խոսքերին, ապա կարող ենք կարծել, որ Մանվել Գրիգորյանի որդին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝   կամ «նարկաման», կամ «ղումարբազ», կամ էլ «փողերը կազինոներում քամուն է տալիս»:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 90հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (18.06.18)
Դիտումներ: 4121 | Տեգեր: Սարոյան, տղան, կամ, Սեյրան, «ղումարբազ»., «նարկաման» | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *