menu
person

Հզոր 7 բույսեր, որոնք օրգանիզմում ոչնչացնում են ճիճուներին

 


 

   

Մակաբույծներից չազատվելը կհանգեցնի առողջական շատ խնդիրների:

Որոշ մակաբույծներ ձվադրում են և առաջացնում են անքնություն, գրգռվածություն և քոր, ուրիշները հանգեցնում են անեմիայի, քանի որ սնվում են արյան կարմիր բջիջներով, նաև կան այնպիսիք, որ ուտում են մարդու սնունդը:

Ահա աղիքային մակաբույծների առաջացման առավել տարածված գործոնները՝

  • Վատ հիգիենա
  • Վատ սանիտարական վիճակ
  • Շրջագայություններ
  • Իմունային թույլ համակարգ

Մակաբույծները տարիներ շարունակ կարող են լինել աղիներում՝ ոչ մի ախտանիշ չդրսևորելով:


Այնուամենայնիվ, ահա դրանց առաջացման ամենատարածված նշանները՝

  • Քաշի կորուստ
  • Փքվածություն և գազ
  • Փորլուծություն
  • Հոգնածություն
  • Որովայնի ցավ
  • Սրտխառնոց կամ փսխում

Ներքին մակաբույծների առաջացումը հանգեցնում է մեծ թվով առողջական լուրջ խնդիրների:

Մակաբույծները բնական և անվտանգ ճանապարհով վերացնելու համար կարող եք բույսեր օգտագործել, որոնցից այս 7-ն առավել արդյունավետ են՝


Ծոթրին

Ծոթրինի հակաբակտերիալ հատկությունները մակաբույծների աճը կանխում են օրգանիզմի բնական պաշտպանական համակարգի արթնացման միջոցով: Ծոթրինը նաև վերացնում է աղիքային միկրոօրգանիզմները:


Սխտոր

Ունի հզոր հակասնկային հատկություններ, որոնք իդեալականորեն հարմար են ներքին մակաբույծների վերացման համար: Սխտորը վերացնում է վնասակար միկրոօրգանիզմները և խթանում է օրգանիզմից ծանր մետաղների հեռացումը: Նաև վանում է լուերին, տզերին, մոծակներին:


Սև հունական ընկույզ

Մաքրում է արյունը և աղիները, բուժում է սնկային վարակները: Պետք է սև հունական ընկույզի հյութը խմեք կամ հեղուկն օգտագործեք ներքին մակաբույծների վերացման համար:


Դիատոմային հող

Կլանում է մեթիլ սնդիկը, E. Coli-ն, վիրուսները և էնդոտոքսինները, ոչնչացնում է աղիքային մակաբույծները, օրգանզմից հանում է տոքսինները և կարգավորում է աղիքային ֆլորան:


Դառը օշինդր

Օշինդրի ծաղիկներն ու տերևները սովորաբար օգտագործվում են ստամոքսի հետ կապված խնդիրների լուծման համար: Դրա հակամիկրոբային հատկությունները բուժում են վարակները և վերացնում են աղիքային որդերը: Խորհուրդ չի տրվում հղիներին և կերակրող մայրերին:


Մեխակ

Միակ բույսն է, որը կարող է ամբողջովին քայքայել մակաբույծի ձվերը: Մեխակի եթերայուղի հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային հատկությունները վերացնում են ներքին մակաբույծները: Մեխակն ավելի արդյունավետ է օշինդրի և սև հունական ընկույզի համադրությամբ:


Օրեգանոյի յուղ

Ունի հզոր հակաբակտերիալ, հակասնկային, հակամակաբուծային և հակավիրուսային հատկություններ: Վերացնում է մանրէային միջավայրն աղիքային տրակտում:




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (19.03.18)
Դիտումներ: 1582 | Տեգեր: Են, ճիճուներին, բույսեր, հզոր, ոչնչացնում, Օրգանիզմում, որոնք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика