menu
person

Հնդկական սերիալների խորհուրդներն աղջիկներին

 


 

   
Արմեն ԱԼՈՅԱՆ
 

Աղջիկներ, ըստ հնդկական սերիալների, եթե դուք ցանկանում եք գոնե տարվա մեջ մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալ ձեր ամուսնու հետ, ապա դուք պետք է շահեք ոչ թե ձեր ամուսնաւ, այլ՝ նրա տատիկի սիրտը: Իսկ տատիկի սիրտը շահելու համար ձեզանից պահանջվելու են մեծ ջանքեր և բավականին ժամանակ:

Այդ ընթացքում դուք պետք է կարողանաք եփել-թափել, համով քաղցրավենիք պատրաստել, տունը մաքրել, ամուսնուն խնամելու ձևերը սովորել: Եվ ամենակարևորը՝ ավանդույթներից ելնելով, ծիսական արարողություններ կատարել, օրական մի քանի ժամ աղոթել: Բայց հոգ չէ, եթե տատիկի սիրտը շահելու համար, կարող է ձեզնից մի քանի տարի պահանջվել: Այդ բոլորը սովորելուց հետո միայն ամենազոր տատիկը բոլոր հորքուր- մորքուրների, քեռիների և տատիկ-պապիկների, թոռնիկ-ծոռնիկների մասնակցությամբ, կթույլատրի ձեր ամուսնուն կենակցել ձեզ հետ:

Դա հիշարժան ու տպավորիչ ծիսական արարողություն է բոլոր մասնակիցների համար: Մինչ այդ, չփորձեք համբուրել ձեր ամուսնուն, այլապես, ձեզ ոչ միայն Ռամը, նույնիսկ Շամն էլ չի օգնի:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր




Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 85հզ.+ բաժանորդ



loading...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: Kiss.am (05.04.18)
Դիտումներ: 718 | Տեգեր: խորհուրդներն, հնդկական, սերիալների, աղջիկներին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика